Կարմրաոտ որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորներ
Ցեղ Որորներ
Տեսակ Կարմրաոտ որոր
Լատիներեն անվանում
Chroicocephalus scopulinus
Forster, 1844
Հոմանիշներ
  • Larus novaehollandiae scopulinus
  • Larus scopulinus

Կարմրաոտ որոր (լատին․՝ Chroicocephalus scopulinus), թռչուն որորների ցեղատեսակից։ Սկզբում համարվել է ավստրալիական որորի ցեղատեսակ։

Թռչնի գլուխը, մարմինը և պոչը սպիտակ են, թևերը՝ բաց մոխրագույն։ Ոտքերը և կտուցը կարմիր են։

Բնադրում է Նոր Զելանդիայում։ Եղել է նաև Ավստրալիայում, Կերմադեկ և Լերդ Հաու կղզիներում։

Բազմացման սեզոնը սկսվում է հուլիսից, բնադրման սեզոնը տևում է սեպտեմբերից դեկտեմբեր։ Ձվադրում են ամենաքիչը 2 ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է 22-26 օր, իսկ 28-35 օր հետո նորածին թռչունները սկսում են թռչել։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաոտ որոր» հոդվածին։