Կարմրաշենի սարավանդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)
Կարմրաշենի սարավանդ, Կարմրաշենի սարահարթ[1], Հայաստանի Արագածոտնի մարզի հարավ-արևմտյան և Արմավիրի մարզի արևմտյան մասերում, Արագած լեռնազանգվածի հարավարևմտյան ստորոտին՝ Թալինի սարավանդի և Ախուրյան ու Արաքս գետերի միջև։ Աստիճանաբար ցածրանալով հարավարևելյան ուղղությամբ՝ ձուլվում է Արարատյան դաշտին։ Կազմված է նեոգենի և պլեյստոցենի հրաբխային ապարներից։ Ունի բլրա-ալիքավոր, թույլ մասնատված մակերևույթ։ Կան լավային հոսքեր, մինչև 100 մետր հարաբերական բարձրությամբ խարամային կոներ։ Մակերևույթի կարևոր ձևաբանական տարրերը Մաստարայի սելավաբեր համակարգի հեղեղատներն են։ Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով և տաք ամառներով, տարեկան տեղումները 300—350 մմ են։ Հողերը կարբոնատային են, ցածրադիր վայրերում՝ լեռնային գորշ, բարձրադիր մասերում՝ լեռնա-շագանակագույն։ Տիրապետում են տափաստանը և օշինդրային կիսաանապատը։ Արհեստական ոռոգման պայմաններում զբաղվում են այգեգործությամբ ու պտղաբուծությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 338)։ |