Կարմրագլուխ արքայիկ

Կարմրագլուխ Արքայիկ
Կարմրագլուխ արքայիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Արքայիկներ
Տեսակ Կարմրագլուխ արքայիկ
Լատիներեն անվանում
Regulus ignicapilla
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Կարմրագլուխ արքայիկ (լատ.՝ Regulus ignicapilla), արքայիկների ընտանիքի թռչուն։ Հնարավոր չվող է կամ ձմեռող։

Շատ փոքր թռչուն է՝ մետաքսանուրբ, խայտաբղետ փետրավորմամբ։ Գագաթի կողքային մասերը, ակնաշերտը մուգ են, հոնքը՝ սպիտակ։ Արուի գագաթի կենտրոնը նարնջագույն է, էգինը՝ դեղին։ Չափազանց աշխույժ է, կերը փնտրում է ծառերի բարձր սաղարթում։ Բնակվում է անտառներում, չուի ընթացքում՝ թփուտներում։

Սնվում է անողնաշարավորներով։ 1995-2005 թվականի հետազոտությունները թույլ են տալիս ենթադրելու դրա գոյությունը Հայաստանում։ Կենսակերպին վերաբերող մանրամասները դեռևս ուսումնասիրված չեն։

ՊատկերասրահԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։