Կարմիր խաչի ընկերության շենք (Տագանրոգ)

«Կարմիր խաչի» ընկերության շենք (ռուս.՝ Дом общества Красного Креста (Таганрог)), հինավուրց երկհարկանի շենք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում։ Տագանրոգի ճարտարապետության հուշարձան է։ Ներկայումս այնտեղ գործում է քաղաքային թիվ 2 պոլիկլինիկան։

Կարմիր խաչի ընկերության շենք
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տագանրոգի Հունական փողոց, 104 հասցեում գտնվող շենքը կազմված է երկու միացյալ տնատիրությունից, որոնք նախկինում հաշվառված են եղել 90 և 92 համարների ներքո։ Շենքը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին՝ հույն գործարար Ալեքսոպուլոյի միջոցներով։

1817-1837 թվականներին շենքը պատկանել է վաճառական Զախարովին, 1837-1887 թվականներին՝ տագանրոգցի վաճառականուհի Ադելաիդա Ալեքսոպուլոյին, 1890-1898 թվականներին՝ Մալթիադ Ալեքսոպուլոյին։ Ալեքսոպուլոյից տունը գնել է Էպոմինոնդ Ալաֆուզովը։

1880-ական թվականներին այստեղ տեղավորված էր ամրոցի տարածքում տեղակայված 5-րդ պահեստային հրետանային բրիգադի բուժկետը։ 

1902 թվականին Էպոմինոնդ Ալաֆուզովը շենքը նվիրեց «Կարմիր խաչի» տագանրոգյան համայնքին՝ ամբուլատորիաներ և հիվանդանոցներ կահավորելու նպատակով, ինչի համար պարգևատրվեց սբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ Հիվանդանոցի օծումը տեղի ունեցավ 1904 թվականի մայիսի 14-ին։

Էպոմինոնդ Ալաֆուզովը Տագանրոգի «Կարմիր խաչի» ընկերության հիմնադիրն էր։ Ընկերության առաջին անդամները տիկնայք էին. Ազովի բանկի վարչության նախագահ Թեոդոր Գեյմանի կինը, Դոնի կալվածատիրոջ կինը՝ Մարկովան, հրետանային սպայի կինը՝ Գորոդեցկայան (օրիորդական ազգանունը՝ Կրասնոշչյոկովա), երդվյալ հավատարմատարի կինը՝ Աննա Բեսչինսկայան, ինչպես նաև Պավել Ֆիլևսկին։ Ընկերության գլխավոր բժիշկն էր Վլադիմիր Շիմանովսկին։

1920-ական թվականներին շենքում տեղավորվեց առաջին կենտրոնական պոլիկլինիկան։ Ավելի ուշ հյուսիսարևելյան ճակատին կից կառուցվեց նոր մասնաշենք։ Հայրենական մեծ պատերազմից հետո հարավարևելյան ճակատի մոտ ավելացվեց աղյուսե կցակառույց։

XX դարի երկրորդ կեսին այստեղ աշխատել է քաղաքային թիվ 3 հիվանդանոցի ստորաբաժանումը, որը 2003 թվականին վերակազմավորվեց «Քաղաքային թիվ 2 պոլիկլինիկա» համայնքային առողջապահական հիմնարկի։

Ներկայումս շենքը գրանցված է Տագանրոգի ճարտարապետության հուշարձանների ցանկում։

Ճարտարապետություն խմբագրել

«Կարմիր խաչի» ընկերության երկհարկանի շենքը կառուցված է աղյուսից՝ գավառական կլասիցիզմի ոճով։ Նախամուտքի՝ ճակատից դուրս ցցվող եռանկյուն ճակտոնը պահում են չորս դորիական սյուներ։ Շենքի քիվը զարդարված է ատամնաշարերով։ Սյուներով կամարակապ դարպասը տանում էր դեպի տան բակ։ Հայրենական մեծ պատերազմից հետո շենքի ճակատը մասամբ վերակառուցվեց, նրա երկու կողմերից ավելացվեցին կցակառույցներ։ Այժմ կցակառույցներով շենքը, վերևից դիտելիս, հիշեցնում է բռնակով մուրճ։

ХХ դարի սկզբում տանը կից կառուցվեց մեծ պատշգամբով երկհարկանի աղյուսե տուն։

Տան անվանի բնակիչներ խմբագրել

  • Տագանրոգի պատվավոր քաղաքացի Մալթիադ Ալեքսոպուլո

Ներկա վիճակ խմբագրել

Ներկա դրությամբ շենքը վերանորոգվել է, դրսից ներկվել է կարմիր ներկով, սյուները՝ սպիտակ, քանդվել է դեպի բակ տանող դարպասը, ավարտին է հասցվել բակում գտնվող տան շինարարությունը։ Շենքում տեղակայված է Տագանրոգի «Քաղաքային թիվ 2 պոլիկլինիկա» համայնքային առողջապահական հիմնարկը։

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
  • Гаврюшкин О. П. По старой Греческой… — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с.

Աղբյուրներ խմբագրել