«Կարմիր գլխարկ» (ռուս.՝ «Красная Шапочка»), ռուսական արկածային ֆիլմ, որը նկարահանել են Լինա Արիֆուլինան, Ալեքսանդր Բարշակը և Արտյոմ Աքսենենկոն[1][2][3]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Տաիսիա Կալինինան, Դանիլա Յակուշևը և Եկատերինա Կլիմովան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 19-ին «Օկտյաբր» կինոթատրոնում[4]։ Լայն վարձույթ է դուրս եկել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին[5]։ Սեպտեմբերի 22-25-ը ֆիլմը դարձել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում կինովարձույթի առաջատարը՝ հավաքելով 47,5 մլն ռուբլի[6]։

Կարմիր գլխարկ
ռուս.՝ Красная Шапочка
Երկիր Ռուսաստան
Ժանրֆենթեզի ֆիլմ
Թվականսեպտեմբերի 22, 2022
Լեզուռուսերեն
ՌեժիսորArtyom Aksenenko? և Aleksandr Barshak?
ԴերակատարներԱլեքսեյ Սերեբրյակով, Danila Yakushev?, Եկատերինա Կլիմովա, Իրինա Ռոզանովա, Ալեքսեյ Բարաբաշ և Յուրի Չուրսին

Սյուժե խմբագրել

Ֆանտաստիկ ֆիլմի գործողություններն սկսվում են Կարմիր գլխարկի ծնունդից շատ առաջ և պատմում է նրա ծագման մասին։ Հարյուր տարի առաջ երկու պատերազմող կլաններ զինադադար կնքեցին՝ գայլերը՝ հեքիաթային քաղաքի պաշտպանները, բազեների հետ պայմանավորվեցին, որ չեն լքի անտառի տարածքը։ Որոշ ժամանակ համաձայնագիրը պահպանվեց, բայց հետո բնակավայրի մոտակայքում սկսեցին ավելի ու ավելի հաճախ նկատել մարդագայլերի։ Գլխավոր գայլը և Կարմիր գլխարկի հայրը որոշում են հակահարված տալ վտանգավոր գիշատիչներին, բայց զոհվում են անհավասար պայքարում։ Քաղաքը մնում է անպաշտպան և գտնվում է գայլերի ոհմակի առաջնորդ Վեստարի իշխանության տակ։ Կարմիր գլխարկի մայրը և նրա տատիկը կարողանում են դուրս գալ խուճապի մեջ գտնվող քաղաքից և հասնել մեկուսացված վայր։ Որոշ ժամանակ անց ծնվում է մի հրաշալի երեխա, որը ոչինչ չգիտի ոչ իր հոր, ոչ էլ իր ճակատագրի մասին։

Միայն տասներկու տարեկան հասակում Կարմիր գլխարկն իմանում է իր ծագման գաղտնիքը. մայրը և տատը վերջապես պատմում են նրան Գայլի մասին, որի դուստրն է նա, և այն, ինչ տեղի է ունեցել նրա հետ։ Այժմ աղջիկը, որի երակներում հոսում է իր խիզախ ծնողի արյունը, պետք է անի այն, ինչ չի հաջողվել անել իր հորը՝ կրկին կանգնեցնել մարդկանց սպառնացող վտանգավոր գիշատիչներին[7]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Տաիսիա Կալինինա Կարմիր գլխարկ Կարմիր գլխարկ
Դանիլա Յակուշև
Եկատերինա Կլիմովա Մարի Մարի
Իրինա Ռոզանովա տատ տատ
Ալեքսեյ Բարաբաշ Ալեքս Ալեքս
Ալեքսեյ Սերեբրյակով Վեստեր Վեստեր
Յուրի Չուրսին Խարդի Խարդի
Նինո Նինիձե Բերտա Բերտա
Պավել Կուզմին Ռոգան Ռոգան
Իվան Կոկորին Բորխես Բորխես
Օլեգ Չուգունով Մորիս Մորիս

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի «Волки» սաունդթրեքը կատարել է Բի-2 խումբը, իսկ «Не опусти» երգը կատարել է երգչուհի Անետ Սայը[8][9]։

Քննադատություն խմբագրել

«Կարմիր գլխարկը» հիմնականում բացասական արձագանքներ է ստացել քննադատների և հանդիսատեսի կողմից։ Քննադատվել են ֆիլմի հետևյալ հատկանիշները՝ թույլ հատուկ էֆեկտներ, ռեժիսուրա, սյուժե և դիտարժանություն, սակայն սցենարը և դերասանները արժանացել են գովասանքի[10]։ Критиканствo կայքում ֆիլմն ստացել է 36/100 գնահատական, ինչպես նաև 2022 թվականի վատագույն ֆիլմի տիտղոսը[11]։ Կինոպոիսկում ֆիլմը 10-ից ստացել է 4,4 միավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фильм «Красная Шапочка» с Серебряковым и Чурсиным выйдет в российский прокат весной». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Фильм «Красная шапочка» выйдет в прокат весной». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  3. ««Красную Шапочку» адаптируют для подростков». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  4. «В Москве состоялась премьера приключенческого фэнтези «Красная Шапочка»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Красная Шапочка, 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Фильм «Красная Шапочка» возглавил кинопрокат в РФ и СНГ в уикенд». www.kommersant.ru (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. Красная Шапочка Արխիվացված 2022-07-30 Wayback Machine // kinoafisha.info
  8. «Светская премьера российского фэнтези «Красная Шапочка» прошла в Москве». РИА Новости (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Новая «Красная Шапочка» откроет тайну последнего Волкобоя». АртМосковия (ռուսերեն). 2022 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. «Красная Шапочка (2022)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  11. «Рецензии на фильм Красная Шапочка (2022), отзывы». Критиканство (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.