«Կարմեն Գայ» (Karmen Geï) 2001 թ. դրամա՝ (ռեժիսոր Ժոզեֆ Ռամակի) Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովելի մոտիվներով նկարահանված։ Ֆիլմում հնչում են ջազ, աֆրիկական փոփ, Աֆրիկայի ազգային մոտիվներով երաժշտություններ։

Կարմեն Գայ
ֆր.՝ Karmen Geï
Երկիր Սենեգալ
 Ֆրանսիա[1]
 Կանադա[2][3]
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական2001
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորJoseph Gaï Ramaka?[3]
ՊրոդյուսերՌիչարդ Սեդլեր[3], Դանիել Տոսկան դյու Պլանտիե[3] և Frédéric Sichler?[3]
Սցենարի հեղինակJoseph Gaï Ramaka?[3]
ԵրաժշտությունԴևիդ Մյուրեյ[3]
ՄոնտաժԷլեն Ժիրար[3]

Սյուժե խմբագրել

Կարմենը Սենեգալի կանանց գաղութի բանտարկյալ է։ Լինելով էությամբ պայծառ ու կրքոտ՝ նա գայթակղում է բանտապետին՝ Անժելիկային։ Մեկ գիշեր անց կացնելուց նրա հետ, Կարմենը բանտից փախչում է քաղաք։ Սակայն չի կարողանում ազատության մեջ երկար մնալ։ Տեղի զինվորական հրամանատարի ամուսնությանը նվիրված հարսանեկան տոնակատարության ժամանակ Կարմենը մեղադրում է նրան ժողովրդի հանդեպ դաժանության և ճնշման համար։ Նրան բանտարկում են։ Սակայն քաղաքի շուրջ նավարկության ժամանակ Կարմենը գայթակղում է ուղեկցորդին՝ զինվորական Լամին Դյոպային և փախչում։ Լամինին ձերբակալում են։ Կարմենը վերադառնում է իր ընկերների՝ ընդհատակյա ազատամարտիկների մոտ, և նրանք միասին ազատում են Լամինին։ Հրապուրված Կարմենով՝ Լամինը հետևում է նրան, սակայն չի նկատում, որ Կարմենը նրան չի ընդունում որպես տղամարդ։ Այդ ժամանակ քաղաք է գալիս Անժելիկան, որն անտարբեր չէր աղջիկների հանդեպ։ Գիտակցելով, որ Կարմենը չափազանց ազատասեր է և երբեք չի պատասխանի իր զգացմունքներին, Անժելիկան խեղդվում է օվկիանոսում։ Իսկ Լամինը, կորցնելով ամեն ինչ, և չկարողանալ տիրանալ Կարմենին, սպանում է նրան։

Դերասանական կազմ խմբագրել

Դերերում Գործող անձիք
Djeïnaba Diop Gaï Կարմեն Գայ
Magaye Niang Լամին Դյոպ
Стефани Биддл Անժելիկա
Thierno Ndiaye Սամբա
Dieynaba Niang Պենդա
El Hadg Ndiaye Մասսիգի

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմն արժանացել է հետևյալ մրցանակների[4]։

Մրցանակներ
Փառատոն/ մրցանակ տարի մրցանակ կատեգորիա հաղթող
Կինոփառատոն Աուտ-ֆեստ 2002 հանդիսատեսի համակրանք Հայտնի սաունդթրեք Դևիդ Մյուրրեյ
San Francisco International Film Festival 2002 SKYY Prize — Honorable Mention Ժոզեֆ Ռամակա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Unifrance — 1949.
  2. Cinémathèque québécoise — 1963.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 CineTV (ֆր.)
  4. «Awards for Karmen Geï на сайте Internet Movie Database» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել