Կարմելի աստվածամոր տաճար

Կարմելի աստվածամոր տաճար (իսպ.՝ Catedral de Nuestra Señora del Carmen), կաթոլիկ եկեղեցու տաճար Ֆիլիպինների Հոլո կղզու համանուն քաղաքում[1] (Սուլու գավառ, Բանգսամորո ինքնավար մարզ Մուսուլմանական Մինդանայոյում)։ Հոլոյի առաքելական վիկարիոսի մայր տաճարն է։ Տաճարի վանահայրն է առաքելական վիկարիոս, Վալպուեստայի եպիսկոպոսության տիտղոսակիր եպիսկոպոս Անխելիտո Ռ. Լամպոնը[2]։ Օծվել է կարմելիտների հովանավոր Մարիամ Աստվածածնի անունով։

Կարմելի աստվածամոր տաճար
իսպ.՝ Catedral de Nuestra Señora del Carmen
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և կաստյոլ
ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
ՏեղագրությունJolo?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Apostolic Vicariate of Jolo?
ՆվիրվածOur Lady of Mount Carmel?
Քարտեզ
Քարտեզ
 Our Lady of Mount Carmel Cathedral, Jolo Վիքիպահեստում

Հարձակումներ տաճարի վրա խմբագրել

2010 թվականի հունվարի 10-ին տաճարի առաջ պայթել է նռնակ, որ նետվել է երկու նախկին եպիոսկոպոսների՝ Ֆրենսիս Ջ. Մաքսորլիի ու Բենջամին դե Խեսուսի գերեզմանների ուղղությամբ[3]։ Պայթյունը տեղի է ունեցել նախատեսված մեսսայից մեկ ժամ առաջ, զոհեր և վիրավորներ չեն եղել[4]։

Նույն թվականի մայիսի 20-ի երեկոյան նռնակի նետման պատմությունը կրկնվել է, ինչի արդյունքում տաճարն ստացել է աննշան վնասվածքներ[5], սակայն վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել[6]։

2019 թվականի հունվարի 27-ին տաճարի ներսում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Զոհվել է առնվազն 18 և վիրավորվել 82 մարդ[7]։ Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cathedral of Our Lady of Mount Carmel» (անգլերեն). GC Catholic. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  2. «Apostolic Vicariate of Jolo» (անգլերեն). Claretian Communications Foundation, Inc. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  3. «Police investigate grenade attack on cathedral in S. Philippines» (անգլերեն). Catholic News Agency. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  4. Digal, Santosh (2010 թ․ հունվարի 11). «Mindanao: a grenade explodes in front of Jolo Cathedral, no injuries». AsiaNews. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  5. «Grenade explodes outside Jolo church» (անգլերեն). SunStar. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  6. Pareño, Roel (2010 թ․ մայիսի 22). «Grenade explodes near Jolo cathedral». PhilStar Global. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  7. «Death toll in Jolo blasts lowered to 18». CNN Philippines. 2019 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
  8. «Jolo church attack: Many killed in Philippines» (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.