Կարլ Լիբկնեխտի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարլ Լիբկնեխտի փողոց (այլ կիրառումներ)
Կարլ Լիբկնեխտի փողոց (ռուս.՝ Улица Карла Либкнехта), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է գերմանացի սոցիալիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի` Կարլ Լիբկնեխտի (1871-1919) պատվին։ Սկիզբ է առնում Օգորոդնայա փողոցից և, ձգվելով արևմտյան ուղղությամբ, ավարտվում` միանալով դեպի Վերբենկա միկրոշրջան գնացող ճանապարհին։ Երկարությունը 900 մետր է։
Կարլ Լիբկնեխտի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 900 մետր |
Անվանվել է | Կարլ Լիբկնեխտ |
Փոստային ինդեքս | 346359 |
Նկարագրություն
խմբագրելԿրասնի Սուլին քաղաքի Կարլ Լիբկնեխտի փողոցը սկսվում է Օգորոդնայա փողոցից, հատում է Կրուպսկայայի փողոցը, այնուհետև շարունակվում է Կրուպսկայայի փողոցով 90 մետր դեպի հյուսիս ընկած հատվածից, հատում Կրոնշտադտի փողոցը, Կասպիյսկի և Յունի նրբանցքները, ավարտվում` միանալով դեպի Վերբենկա միկրոշրջան գնացող ճանապարհին։ Փողոցի երկարությունը 900 մետր է։ Փողոցում կա համարակալված 78 շինություն։
Կարլ Լիբկնեխտի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։
Փողոցն անվանվել է գերմանացի սոցիալիստ, երկրորդ ինտերնացիոնալի անդամ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկի` Կարլ Լիբկնեխտի (1871-1919) պատվին։ Նա մեծ դեր է խաղացել Գերմանիայում 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխության իրականացման գործում։ 1919 թվականի հունվարին Լիբկնեխտը Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբության դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Ռոզա Լյուքսեմբուրգի հետ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 4, էջ 610». Վերցված է 2019 Ապրիլ 4-ին.