Կրուպսկայայի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրուպսկայայի փողոց (այլ կիրառումներ)

Կրուպսկայայի փողոց (ռուս.՝ Улица Крупской), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Վլադիմիր Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ Սկիզբ է առնում Կրոնշտադտի փողոցից և ավարտվում Օմսկի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 800 մետր է։

Կրուպսկայայի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն800 մետր
Անվանվել էՆադեժդա Կրուպսկայա
Փոստային ինդեքս346359

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Կրուպսկայայի փողոցը սկսվում է Կրոնշտադտի փողոցից, հատում է Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի, կրկին Կրոնշտադտի փողոցները և ավարտվում Օմսկի նրբանցքի հետ հատումով։ Փողոցի երկարությունը 800 մետր է։ Փողոցում կա համարակալված 36 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 28 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 8 շենք։

Կրուպսկայայի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Վլադիմիր Իլյիչ Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ 1918 թվականին նա ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Լենինի և կուսակցության, ժողովրդական կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 701». Վերցված է 2019 Ապրիլ 4-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել