Կարլիս Սունինշ (լատիշ․՝ Kārlis Sūniņš, փետրվարի 27, 1907(1907-02-27)[1], Talsi County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 13, 1979(1979-02-13)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և լատվիացի նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Կարլիս Սունինշ
լատիշ․՝ Kārlis Sūniņš
Ծնվել էփետրվարի 27, 1907(1907-02-27)[1]
ԾննդավայրTalsi County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 13, 1979(1979-02-13)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1907 թվականի փետրվարի 27-ին, Նուրմույժում, Տալսենի գավառում (այժմ` Լատվիայի Տալսիի շրջան), սպասավորների ընտանիքում։

Սովորել է Բիրզի վոլոստային դպրոցում, Ստենդի հիմնական դպրոցում, Տալսինի քաղաքային հիմնական դպրոցում։ Ավարտել է Տալսինի միջնակարգ դպրոցը և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի դեկորատիվ գեղանկարչության բաժինը (պրոֆեսոր Կուգա Յանիսի արվեստանոցը, 1934 թվական)։

Աշխատել է Ռիգայի կիրառական արվեստի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ (1944-1967)։

Եղել է Անկախ նկարիչների միության (1932), Լատվիայի նկարիչների միության (1944) անդամ, ջրանկարիչների բաժնի նախագահ (1960-1966)։ Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1972)[2]։

Մահացել է 1979 թվականի փետրվարի 13-ին, Ռիգայում։ Թաղված է Լեսնոյ գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություն խմբագրել

Ցուցահանդեսների սկսել է մասնկացել 1929 թվականից։ Լատվիայի նախագայի նստավայրի, Ռիգայի պետական մարզային բանկի (1935, 1937), Ցեսիսի առողջարանի, Սիգուլդսկի գրողների պալատի (երկուսն էլ` 1937 թվական), Ցեսիսում և Տալսիում որոշ մասնավոր առանձնատների դեկորատիվ-գեղարվեստական ձևավորման հեղինակն է։

Նա հիմնականում նկարել է բնանկարներ` դիմելով ոճավորված ձևերի։ Աշխատել է ջրաներկով, յուղաներկով և տեմպերայով։ Պատկերազարդել է գրքեր, պատրաստել էքսլիբրիսներ, ապակենախշ էսքիզներ և պաստառներ։

Առավել հայտնի աշխատանքներից են «Դաուգավ» շարքը (1950-ականների վերջերին), «Գիհ» (1967), «Հիրիկ» (1968), «Ձմեռ», «Մեժեզերս» (երկուսն էլ` 1977 թվական) կտավները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4
  3. Kārlis Sūniņš // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.

Գրականություն խմբագրել

  • Kārlis Sūniņš. Rīga, 1966
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000

Արտաքին հղումներ խմբագրել