Կարինի գրչության կենտրոն
Կարինի գրչության կենտրոն, հայերեն ձեռագրերի ստեղծման վայր։
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։ Ամենահին ձեռագիրը 12-րդ դարից է։ 13-րդ դարում ընդօրինակվել է 2 Ավետարան։ Նույն դարի սկզբին է վերաբերում Ստեփանոս գրիչի ընդօրինակած Ավետարանը (Մատենադարան, ձեռ. № 2817)։ 14-16րդ դարերից հայտնի է տարաբնույթ 13 ձեռագիր։
Գրչության կենտրոնը վերելք է ապրել 17-18-րդ դարերում։ Կարինի գրչության կենտրոնից պահպանված 100 ձեռագրից 60-ը (ժողովածուներ, ծիսական մատյաններ, մեկնություններ, պատմություններ և այլն) Մատենադարանում են։ Ձեռագրեր ընդօրինակել են նաև 19-րդ դարում։ Կարին քաղաքում պահպանված շուրջ 250 ձեռագրից 150-ն այժմ Մատենադարանում են (Շարակնոց, ձեռ. № 7022, Ժողովածու, ձեռ. № 3028, 7330, Ավետարան, ձեռ. № 7599, Տաղարան, ձեռ. № 2436, և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |