Կարինե Կիրակոսյան
պետական և քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Գեղամի Կիրակոսյան (հուլիսի 10, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ (2004-2011 թթ.)։
Կարինե Գեղամի Կիրակոսյան | ||
պետական և քաղաքական գործիչ | ||
| ||
---|---|---|
25 մարտի 2004 - 27 մայիսի 2011 | ||
Նախորդող | Դավիթ Վարդանյան | |
Հաջորդող | Արման Սահակյան | |
Կուսակցություն՝ | ՀՀԿ | |
Կրթություն՝ | Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ | |
Գիտական աստիճան՝ | Տնտեսագիտության թեկնածու | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | 10 հուլիսի 1960 թ. | |
Ծննդավայր | Երևան | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն
խմբագրել- 1981 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 1981-1984 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1984—1990 թթ. — աշխատել է Հայկական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի որպես տնտեսագետ։
- 1990—2004 թթ. — աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2004 թ. մարտի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ[1]։
- 2011 թ. մայիսի 27-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2006 թ. հունիսի 22-ից ՀՀԿ անդամ է։
- 2006-2012 թթ. - ՀՀԿ խորհրդի անդամ։
Նախորդող Դավիթ Վարդանյան |
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյան 25 մարտի 2004 թ. - 22 հունիսի 2011 թ. |
Հաջորդող Արման Սահակյան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Կ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.