Կարեն Վազգենի Զախարով (հունիսի 21, 1976(1976-06-21)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր։

Կարեն Զախարով
Ծնվել էհունիսի 21, 1976(1976-06-21)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գործունեության տարիներ2005 - 2016
Մասնագիտացումկինոռեժիսոր և ռեժիսոր
Ոճ(եր)կատակերգություն, պիես և մելոդրամա
IMDbID ID 3331342

Կենսագրություն խմբագրել

Կարեն Զախարովը ծնվել է 1976 թվականի հունիսի 21-ին Տաշքենդում։ 1996-1998 թվականներին աշխատել է «Օրենբուրգ» պետական հեռուստառադիոընկերությունում՝ որպես ծրագրային ռեժիսոր։ 1998 թվականի կեսերից՝ MTV հեռուստատեսության ծրագրային ռեժիսոր։ 2000 թվականից ՏՆՏ հեռուստաընկերության «Հումորի հատընտիր» փաստագրական հաղորդաշարերի ռեժիսորն է։ Դրան զուգահեռ՝ 2002 թվականից աշխատել է ՆՏՎ հեռուստատեսությունում որպես «Պեպսի չարթ» միջազգային երաժշտական ծրագրի մոնտաժի ռեժիսոր։

Այնուհետև աշխատել է «Օստանկինո» հեռուստաընկերությունում, եղել է «Փաստագրական խուզարկու», «Առողջություն» և «Մարդը և օրենքը» հաղորդումների ռեժիսոր-բեմադրիչը։ Մասնակցել է «Կանգնի՛ր և գնա» նախագծի ստեղծմանը՝ կրկին որպես ռեժիսոր-բեմադրիչ։ «Բանտ․ Ֆեոդոր Սեչենյովի գործը», «Լյուբան, երեխաները և գործարանը․․․», «Մի՛ ծնվիր գեղեցիկ» սերիալների հեռուստատեսային ռեժիսորն է[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2017 Սոկոլով-2 ուրիշ մայորը (ընթացքի մեջ է)
2015 Խնամակալը
2014 Ուրիշ մայոր Սոկոլովը
2013 «Տիկնիկավար» գործողությունը
2011 Հոր դուստրերը
2011 Նորություններ
2010 Стройбатя
2010 Վերջին ակորդը
2010 Բերիա։ Պարտություն
2008-2010 Ранетки
2006 Բանտ։ Ֆեոդոր Սեչենյովի գործը
2006 Եղբայրներ տարբեր ձևերով
2005-2006 Մի՛ ծնվիր գեղեցիկ
2005-2006 Լյուբան, երեխաները և գործարանը․․․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  2. «Захаров Карен Вазгенович». kino-teatr.ru. 2015 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.