Կարեն Գրիգորյան (դիվանագետ)

հայ դիվանագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Գրիգորյան (օգոստոսի 15, 1968(1968-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (2018)։

Կարեն Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 15, 1968(1968-08-15) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 15-ին, Երևանում։ 1985-1992 թվականներին սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժնում։ 1993 թվականին ավարտել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կից դիվանագիտական ակադեմիան (Կահիրե), 2003 թվականին՝ Ջորջ Մարշալի անվան կենտրոնը[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1994-1995 թվականներին եղել է Հայաստանի ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ, 1995-1997 թվականներին՝ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության երրորդ քարտուղար, 1997-1999 թվականներին՝ Հայաստանի ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, 1999-2001 թվականներին՝ Լիբանանում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, 2001-2002 թվականներին՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար, 2002-2004 թվականներին՝ Հայաստանի ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, միաժամանակ՝ բաժնի վարիչի պարտականությունների կատարող, 2004-2005 թվականներին՝ Հայաստանի ԱԳՆ Ամերիկայի վարչության Ամերիկայի և Կանադայի բաժնի առաջին քարտուղար, 2005-2006 թվականներին՝ Հայաստանի ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար, 2006-2009 թվականներին՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպանության խորհրդական, 2009-2011 թվականներին՝ Հայաստանի ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար, 2011-2014 թվականներին՝ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս, 2014-2018 թվականներին՝ Իրաքում Հայաստանի դեսպան[1]։ 2018 թվականին նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 2019 թվականին՝ համատեղության կարգով, Սուդանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)[2]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ». despan.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.