Կարեն Ավետիսյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Դիմիտրիի Ավետիսյան, (ապրիլի 2, 1967, Մաճկալաշեն, Մարտունու շրջան - ապրիլի 14, 1994, Մաճկալաշեն, Սիփան տեղամասում), հայ ազատամարտիկ։

Կարեն Ավետիսյան
Ծնվել էապրիլի 2, 1967(1967-04-02)[1]
Մահացել էապրիլի 14, 1994(1994-04-14) (27 տարեկան)
Ազգությունհայ

Կենսագրություն խմբագրել

1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1986 թվականին ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1989-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մաճկալաշենի և շրջանի մյուս գյուղերի՝ Դիվանլարի, Ղաջարի, Եղլավենդի, Աղդամի, Ֆիզուլիի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Մաճկալաշենում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։