Կարել Տեյգե (չեխ․՝  Karel Teige, դեկտեմբերի 13, 1900(1900-12-13)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] - հոկտեմբերի 1, 1951(1951-10-01)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][6][7]), չեխ գրող, թարգմանիչ, գրաքննադատ, հրապարակախոս, նկարիչ-գրաֆիկ, գրքերի ձևավորող, արվեստի տեսաբան։ Զբաղվել է ճարտարապետությամբ, լուսանկարչությամբ, կինոյով։ Արևելաեվրոպական ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչն է։

Կարել Տեյգե
չեխ․՝  Karel Teige
Ծնվել էդեկտեմբերի 13, 1900(1900-12-13)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…]
Վախճանվել էհոկտեմբերի 1, 1951(1951-10-01)[1][2][3][…] (50 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[5][6][7]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[8]
Մասնագիտությունգրող, լեզվաբան, լուսանկարիչ, լրագրող, գրական քննադատ, ճարտարապետ, թարգմանիչ, դիզայներ, արվեստի տեսաբան, ճարտարապետության տեսաբան, տպագրիչ, խմբագիր և արվեստագետ
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
 Karel Teige Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարել Տեյգեն ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 13-ին Պրահայում։ Պրահայի գլխավոր արխիվարիուսի որդին է։ Սովորել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, հարել է ձախ ուժերին, սկսել է զբաղվել լրագրությամբ։ 1924 թվականին հանդես է եկել «պոետիզմի» մանիֆեստով։ Ավանգարդիզմի գեղարվեստական Դևետսիլ խմբակի (գործել է 1920-1930 թվականներին) կազմակերպիչներից մեկն է, հրատարակել է խմբակի ամսագիրը (1927-1930 թվականներ)։ Կարել Տեյգեի նախաձեռնությամբ Պրահայում ելույթներով հանդես են եկել Լե Կորբյուզեն, Ման Ռեյը, Պաուլ Կլեեն, Վլադիմիր Մայակովսկի, Անդրե Բրետոնը, Վալտեր Գրոպիուսը։ 1929-1930 թվականներին սովորել է Բաուհաուզում։ 1934-1938 թվականներին անդամակցել է «Չեխական սյուրռեալիստական խմբակին», որ ինքն էր կազմակերպել Վիտեզսլավ Նեզվալի հետ միասին։

Իր տեսական աշխատություններում միավորել է նեոմարքսիստական սոցիոլոգիան հոգեբանական վերլուծության հետ, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ուրբանիստիկայի, քաղաքի առօրյա կյանքի, մասսայական մշակույթի։ Ֆրանսերենից թարգմանել է Շառլ Բոդլեր, Լոտրեամոնի, Վերհարնի, Ապոլիների, Մալյերոյի, Իլյա Էրենբուրգի ստեղծագործությունները, Լուի Դելյուկի աշխատությունները, Ն. Բուխարինի հոդվածները գրականության վերաբերյալ։ Հեղինակել է «Ֆիլմ» (1925), «Խորհրդային մշակույթ» (1927) գրքերը, մենագրություններ Արխիպենկոյի (1923), Մայակովսկու, ռուսական ֆուտուրիզմի (1936) և այլնի մասին։

1948 թվականին սոցիալիստական իշխանությունների ճնշման տակ հեռացել է հասարակական կյանքից։ Ենթարկվել է պաշտոնական զրպարտության իբրև «տրոցկիական այլասերված»։ Մահացել է 1951 թվականի հոկտեմբերի 1-ին սրտի կաթվածից։ Նրա արխիվը ենթարկվել է խուզարկության գաղտնի ոստիկանության կողմից։

Աշխատություններ խմբագրել

Ուսումնասիրություններ խմբագրել

  • Stavba a báseň
  • Svět, který se směje
  • Svět, který voní
  • Jarmark umění
  • Surrealismus proti proudu

Գիտական աշխատություններ խմբագրել

  • Soudobá mezinárodní architektura
  • Moderní architektura v Československu
  • Moderní fotografie v Československu
  • Vývojové proměny v umění
  • Vývoj sovětské architektury
  • Sociologie architektury
  • Jan Zrzavý

Գրականություն խմբագրել

  • Chvatík K. Teige a báseň։ Karel Teige jako teoretik moderny. Praha։ Český Spisovatel, 1994
  • Karel Teige. Prague։ Torst, 2001
  • Karel Teige. L'Enfant Terrible of the Czech Modernist Avant-Garde, ed. by Eric Dluhosch and Rostislav Svácha, MIT Press, 1999, ISBN 0-262-04170-7 - includes 4 Essays of Teige
  • Esther Levinger։ "A life in nature - Karel Teige's journey from Poetism to Surrealism" In։ Zeitschrift für Kunstgeschichte, vol. 67.2004, 3, pp. 401–420
  • Peter A. Zusi։ "The Style of the Present: Karel Teige on Constructivism and Poetism" in։ Representations, 88. Fall 2004, pp. 102–124
  • Prager Architektur und die europäische Moderne, ed. by Tomáš Valena and Ulrich Winko, Berlin։ Mann, 2006
  • Radu-Alexandra Răuţă։ "Shifting meanings of modernism: parallels and contrasts between Karel Teige and Cezar Lăzărescu" in։ The journal of architecture, Royal Institute of British Architects. - Bd. 14.2009, 1, S. 27-44

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Տեյգե» հոդվածին։