Կարդոնա (Ուրուգվայ)
Կարդոնա (իսպ.՝ Cardona), քաղաք Ուրուգվայի հարավարևմտյան մասում՝ Սորիանո դեպարտամենտում։ Ընկած է Կոլոնիա դեպարտամենտի հետ սահմանագծի մերձակայքում և այդ սահմանագծից այն կողմ գտնվող ու վարչականորեն Կոլոնիա դեպարտամենտի կազմի մեջ մտնող Ֆլորենսիո Սանչես բնակավայրի հետ ձևավորում է մեկ միասնական բնակկենտրոն։ Սորիանո դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Մերսեդես քաղաքից հեռավորությունը մոտավորապես 90 կիլոմետր է, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից՝ 148 կիլոմետր։ Մերձակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1903 թ. | ||
ԲԾՄ | 163±1 մետր | ||
Բնակչություն | 4600 մարդ (2011) | ||
Փոստային դասիչ | 75200 | ||
Պաշտոնական կայք | web.archive.org/web/20110325140301/http://www.cardona.com.uy:80 | ||
|
Կարդոնայի բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 154 մետր է[1]։
Պատմություն Խմբագրել
Բնակավայրը հիմնադրվել է 1903 թվականի հոկտեմբերի 17-ին։ 1910 թվականի ապրիլի 18-ին ստացել է Pueblo-ի (գյուղի), 1953 թվականի հունիսի 12-ին՝ Villa-ի (փոքր քաղաքի)[2], 1963 թվականի հոկտեմբերի 15-ին՝ քաղաքի (Ciudad-ի) կարգավիճակ[3]։
Բնակչություն Խմբագրել
2011 թվականի մարդահամարի տվյալներով Կարդոնայում ապրում էր 4.600 մարդ[4]։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1908 | 2,231 |
1963 | 4,110 |
1975 | 4,104 |
1985 | 3,822 |
1996 | 4,579 |
2004 | 4,689 |
2011 | 4,600 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[5]
Քույր քաղաք Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Veinticinco de Agosto, Uruguay Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-05-16
- ↑ «LEY N° 11.946»։ República Oriental del Uruguay, Poder Legislativo։ 1953։ Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին։ Վերցված է 5 September 2012
- ↑ «LEY N° 13.167»։ República Oriental del Uruguay, Poder Legislativo։ 1963։ Արխիվացված է օրիգինալից 16 February 2015-ին։ Վերցված է 5 September 2012
- ↑ «Censos 2011 Cuadros Soriano»։ INE։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 25 August 2012
- ↑ «Statistics of urban localities (1908–2004)» (PDF)։ INE։ 2012։ Վերցված է 5 September 2012(չաշխատող հղում)
- ↑ General Consul of Uruguay in Barcelona (4 February 2010)։ «Hermanamiento Cardona Catalana y Uruguaya»։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2014-ին։ Վերցված է 7 May 2011