Կարբոցիկլիկ միացություններ

Կարբոցիկլիկ միացություններ ( լատին․՝  carbo-ածուխ և հունարեն՝ χύχλος-շրջան, օղակ), իզոցիկլիկ միացություններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են ածխածնի ատոմներից կազմված օղակներ (ցիկլեր)։ Կարբոցիկլիկ միացությունները տարբերվում են հետերոցիկլային միացություններից, որոնց ցիկլերը բացի ածխածնից պարունակում են այլ տարրերի (O, N և S) ատոմներ, ինչպես նաև ացիկլիկ միացություններից, որոնք չեն պարունակում ցիկլեր։ Կարբոցիկլիկ միացությունները ստորաբաժանվում են արոմատիկ և ալիցիկլիկ (բենզոիդային և ոչ բենզոիդային) միացությունների։ Կարբոցիկլիկ միացությունները լայնորեն տարածված են բնության մեջ։ Նավթի մեջ գտնվող ածխաջրածինների զգալի մասը, տերպենները, մի շարք անտիբիոտիկներ, բազմաթիվ ներկեր, դեղանյութեր, միջատասպան նյութեր են կարբոցիկլիկ միացություններ են։ Կիրառվում են սինթետիկ խեժերի, պլաստմասսաների և արժեքավոր այլ նյութերի ստացման համար։

Բենզոտրին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 314