Կարապետ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Սիմոնի Սիմոնյան (հունիսի 6, 1918, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - դեկտեմբերի 12, 1983, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, Խորհրդային Միության հերոս (1940), մայոր, ԽՄԿԿ անդամ (1942)։
Կարապետ Սիմոնյան | |
---|---|
հունիսի 6, 1918 - դեկտեմբերի 12, 1983 (65 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան |
Պարգևներ |
Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1942 թ.)։ 1938 թ.-ին զորակոչվել է կարմիր բանակ, 1939—1940 թթ.-ին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատին («Ձմեռային պատերազմ»)։ Եղել է տանկի հրաձիգ-ռադիստ։ Հերոսի կոչման արժանացել է Մաններհայմի գծի ամրությունների ճեղքման ժամանակ (1939 թ.-ի դեկտեմբեր) «ցուցաբերած խիզախության և արիության համար»։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատում («Հայրենական մեծ պատերազմ») կռվել է Հյուսիսային Կովկասի պաշտպանների շարքերում, ապա ծառայել հրամանատարական կադրեր պատրաստող զորամասերից մեկում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |