Կարապետ Պարոնյան
հայ բժիշկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Պարոնյան (1877, Կոստանդնուպոլիս - մարտի 4, 1917), հայ բժիշկ
Ծնվել է | 1877 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | 1917 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1877 թվականին, Կոստանդնուպոլսում / Ադրիանապոլիս քաղաքում։ 1903 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և 3-րդ զորաբանակի Սեբաստիայի Աղվանիս հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել՝ կապիտանի աստիճանով։ 1917 թվականի մարտի 4-ին, Սեբաստիայում մահացել է ժանտախտից՝ 40 տարեկանում։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքեր են), Թուրքիա, 1997։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ