Աղվանիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում[1]։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքից 27 կմ հարավ-արևելք, Աշխարօվայի դաշտում, գետակի ափին։

Գյուղ
Այվանոս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԱղվանիս, Աղվանից, Այվանուս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղվանիսցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղի հայ բնակչության մեծամասնությունը ոչնչացվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և 20 տուն թուրք բնակիչ, իսկ 1915 թվականի նախօրյակին՝ 1300 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Այվանոսն ուներ Ս. Գևորգ անունով հայկական եկեղեցի, որը կառուցված էր 679 թվականին։ Գյուղում և նրա շրջակայքում կան շատ հնություններ։ Գերզմանոցում հայտնաբերվել է մեկ մղոնաքար՝ Վաղենտիանոս, Վաղե, Գրատիանոս կայսրների անունների հիշատակմամբ։ Հայտնաբերվել է մեկ մարմարյա հսկայական ծակ քար, որը հավանաբար ունեցել է պաշտամունքային նշանակություն։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան, որտեղ սովորում էին 30 սաներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեբաստիայի նահանգի Շապին Գարահիսարի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 238

Աղբյուրներ խմբագրել