Կարապետ Մելքոնյան

մեծահարուստ, ազգային բարերար

Կարապետ Մելքոնյան (1849, Թալլաս, Կայսերիի մարզ, Թուրքիա - 1934), հայ մեծահարուստ, ազգային բարերար։

Կարապետ Մելքոնյան
Ծնվել է1849
ԾննդավայրԹալլաս, Կայսերիի մարզ, Թուրքիա
Մահացել է1934
Մասնագիտությունբարերար

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Մելքոնյանը ծնվել է 1849 թվականին Կեսարիայի նահանգի Թալաս գյուղում։ Եղբոր՝ Գրիգորի հետ Եգիպտոսում հիմնադրել է ծխախոտի գործարան, կուտակել մոտ 6 մլն անգլիական ոսկի, որը 1925 թվականին ՀԲԸՄ-ի միջոցով կտակել է հայ ժողովրդին։ Այդ նվիրատվությամբ Նիկոսիայում գործել է Մելգոնյան կրթական հաստատությունը (պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1926 թվականին. գործել է մինչև 2007 թվականը)[1]։ Գումարի մի մասն էլ տրամադրվել է հայագիտական հրատարակությունների համար։

1920-ական թվականներիի կեսերին Երևանում հիմնադրվել է «Մելքոնյան ֆոնդ» հրատարակչությունը (գործել է մինչև 1930-ական թվականների կեսերը). տպագրվել են Հ. Աճառյանի, Հ. Մանանդյանի, Մ. Աբեղյանի և ուրիշների գործեր։

Կարապետ Մելքոնյանը մահացել է 1934 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։