Կարապետ Գարագաշյան
հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարագաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Գարագաշյան (1840, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1902), հայ հրապարակախոս։
Կարապետ Գարագաշյան | |
---|---|
Ծնվել է | 1840 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1902 |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու։ 1885 թվականին վերադարձել է Պոլիս, պաշտոնավարել Ելևմտական նախարարությունում։ Աշխատակցել է բազմաթիվ թերթերի։ Խմբագրել է «Գազետ էքոնոմիքե ֆինանսիե» շաբաթաթերթը՝ ֆրանսերեն։ Ֆրանսիական գեղարվեստական գրականությունից կատարել է թարգմանություններ, որոնք հրատարակել է առանձին գրքույկներով, ինչպես՝ «Քանի մը թարգմանությունք ի գաղղիականե» (1878), «Ծաղկաքաղ օտարազգի քերթողաց» (1870-1880, 2 հատոր), «Հատընտիր թարգմանությունք օտարազգի քերթողաց» (1886) և այլն[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 235.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Գարագաշյան» հոդվածին։ |