Կարաիմերեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարաիմերեն՝ ալթայան լեզուների ընտանիքի թյուրքական լեզվախմբի ղփչաղական ճյուղին պատկանող լեզու։ Կարաիմերեն խոսողների թիվը՝ մոտ 3.500, հիմնականում՝ Լիտվայում և Ղրիմում։ Լիտվայի և Ղրիմի կարաիմերենը բարբառային զգալի տարբերություններ ունեն։
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Kypchak–Cuman languages? և հրեական լեզուներ |
Երկրներ | ![]() ![]() |
Խոսողների քանակ | 80 մարդ (2014) |
Գրերի համակարգ | Եբրայական այբուբեն, լատինական այբուբեն և կյուրեղագիր |
IETF | kdr |
ԳՕՍՏ 7.75–97 | каи 270 |
ISO 639-3 | kdr |
Կարաիմերենը մոտ է Ղրիմի թաթարերենին, առաջացել է Ղրիմում՝ Անատոլիայից Ղրիմ գաղթած սեֆարդ հրեաների միջև, որոնք տեղում ենթարկվել են լեզվական ձուլման և որոնց լեզուն Ղրիմի թաթարերենի բարբառներից զգալի ազդեցություն է կրել։ Կարաիմերենում, ի տարբերություն Ղրիմի թաթարերենի, նշանավոր տեղ են գրավում եբրայերենից և լադինոյից փոխառված բազմաթիվ բառեր։ Այսօր կարաիմերեն խոսում են կարաիմները (թյուրքալեզու հրեաներ)՝ Ղրիմի որոշ մասերում և Լիտվայի երեք շրջաններում։ Միջավայրի ազդեցությամբ (մշակութային և լեզվական ձուլում) ներկայումս կարաիմերենը անհետացող լեզուների շարքում է գտնվում։
ԱյբուբենԽմբագրել
Լիտվայի կարաիմներն օգտագործում են լատինական գրի լիտվական տարատեսակը։ Ղրիմի կարաիմերենը հիմնված է կիրիլիցայի վրա (ռուսերենից փոխառված)։
Ղրիմի կարաիմերենի այբուբենըԽմբագրել
Аа Бб Вв Гг Гъ гъ Дд Дж дж Ее Жж Зз Ии Йй Кк Къ къ Лл Мм Нн Нъ нъ Оо Ӧӧ Пп Рр Сс Тт Уу Ӱӱ Фф Хх Хъ хъ Цц Чч Шш Ъъ Ыы Ьь Ээ Юю Яя
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարաիմերեն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |