Կարագանդայի ածխային ավազան

Կարագանդայի ածխային ավազան, քարածխային ավազան Ղազախստանի Կարագանդայի մարզում։

Կառուցվածք խմբագրել

Ավազանի մակերեսը 3600 կմ2 է։ Կարբոնի հասակի հզոր (մինչե 4500 Վ) ածխաբեր հատվածքը ներկայացված է ալերոլիտների, արգիլիտների, ածխի, սակավ՝ կոնգլոմերատների, կրաքարերի և տուֆերի հերթափոխվող շերտերով։ Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են նաև ստորին և վերին յուրայի, պալեոգենի, նեոգենի և անթրոպոգենի նստվածքային ապարներ։ Ավազանի երկրաբանական ստրուկտուրայի ձևավորումը մեծ մասամբ հերցինյան ծալքավորության հետևանք է։

Հիմնական ածխաբերություն խմբագրել

Հիմնական ածխաբերությունը կապված է քարածխային ժամանակաշրջանի հետ և կենտրոնացված է վեց շերտախմբում, շահանյան, տենտեկյան, դոլինյան, վերկարագանդյան, կարագանդյան, աշլյարիկյան, աքուդուկյան։ Արդյունավետ շերտերի հզորությունը 0,7-2,5 մ է, առանձին դեպքերում՝ 7-8 մ։

Կոքսացվող ածխի մոտ 1/3-ը դյուրին հարստացվող է։ Մնացածն օգտագործվում է էներգետիկ նպատակներով։ Ածուխները պարունակում են մինչև 1% ծծումբ, 0,01-0, 1% ֆոսֆոր, այրվող զանգվածի ջերմությունը՝

  • 29,3-35,6 Մջ/կգ (7000-8500 կկալ/կգ)։

Յուրայի նստվածքները հարուստ են գորշ ածխով, որը պարունակում է 0,01-1, 2% ծծումբ, այրվող զանգվածի ջերմությունը՝

  • 26,0-29,7 Մջ/կգ (6200-7100 կկալ/կգ)։

Ածուխների ընդհանուր երկրաբանական պաշարները մինչև 1800 մ խորությունը կազմում են 51,3 միլիարդ տ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Аварии на шахтах Казахстана

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 292