Կատուների ազգային օր
Կատուների ազգային օր, հիմնվել է կենդանիների իրավապաշտպաններ Քոլին Փեյջի և Ադամ Օլիսի կողմից։ Տոնը նշվում է ամեն տարվա հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում[1]։ The National Cat Day կայքէջը նշում է, որ տոնն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «օգնելու դրդել հասարակությանը՝ ճանաչելու այն կատուներին, որոնք փրկվել էին յուրաքանչյուր տարի, ինչպես նաև խրախուսելու կատու սիրողներին, որպեսզի տոնեն այն իրենց կատու(ների) հետ՝ անվերապահ սիրո և ընկերակցության համար, որը պարգևում են նրանք մեզ»։ Օրը հովանավորվում է Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման ամերիկյան միության կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, նաև աշխատում է օգնելու կենդանիների որդեգրմանը[2]։
Կատուների ազգային օր National Cat Day | |
---|---|
![]() Չեշիրյան կատուն ժպտալիս, Ալիսը Հրաշքների աշխարհում, նկարիչ՝ Ջոն Թենել | |
Տեսակ | տոն |
Ամսաթիվ | հոկտեմբերի 29 (ամենամյա) |
Տոնվում է | ԱՄՆ |
Հաստատված | 2005 |
Կատուների միջազգային օրը՝ օգոստոսի 8-ին, ստեղծվել է 2002 թվականին Կենդանիների բարօրության միջազգային ֆոնդի կողմից[3]։ Աշխարհի կատուների օրը նշվում է փետրվարի 17-ին հիմնականում Եվրոպայում կամ մարտի 1-ին՝ Ռուսաստանում[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Editors of Chase's Calendar of Events (սեպտեմբերի 9, 2010)։ Chase's Calendar of Events, 2011 Edition : The Ultimate Go-to Guide for Special Days, Weeks and Months: The Ultimate Go-to Guide for Special Days, Weeks and Months։ McGraw Hill Professional։ ISBN 978-0-07-174027-2։ «NATIONAL CAT DAY. Oct 29.»
- ↑ Visser Nick (հոկտեմբերի 29, 2013)։ «National Cat Day 2013: It's Time To Celebrate Our Feline Pals»։ Huffingtonpost.com։ Վերցված է 2013-10-29
- ↑ Green Treye (օգոստոսի 9, 2014)։ «International Cat Day 2014: Cat Lovers Worldwide Celebrate Feline Obsession»։ International Business Times (IBT Media Inc.)։ Վերցված է օգոստոսի 10, 2014
- ↑ Blasi Giulia (ապրիլի 30, 2012)։ «World Cat Day?»։ Vogue Italia։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-17-ին։ Վերցված է փետրվարի 17, 2015