Կատաֆրակտոս
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կատաֆրակտոս, (հուն․՝ κατάφρακτος, թարգ.՝ «զրահապատված»), ծանր հեծելազորային Հին աշխարհում։ Կատաֆրակտոսի հայրենիքն է համարվում Սկյութիան (մ.թ.ա. 2-1-ին դարեր)։ Կատաֆրակտոսները գրավոր աղբյուրների համաձայն հայտնի են պարթևների, հայերի, սարմատների և իբերների մոտ։
Առաջին անգամ «կատաֆրակտոս» եզրը հանդիպվում է Հելենիստական Եգիպտոսի փաստաթղթերում, որտեղ այդ բառի տակ նշվում էր ծանր հեծելազորայինի զրահը։ Տիտոս Լիվիոսը կատաֆրակտոս էր անվանում Անտիոք Գ թագավորի ծանր հեծելազորայիններին։ Կատաֆրակտոսներին ոչ թե սովորական զրահապատված հեծելազոր է, այլ հատուկ տակտիկա, շարվածք և գործողություններ կիրառող միավոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատաֆրակտոս» հոդվածին։ |