Կատաֆալկ
Կատաֆալկ, տրանսպորտային միջոց, որը նախատեսված է դագաղների, հանգուցյալի բարեկամներին և հարազատներին գերեզմանատուն տեղափոխելու համար։
Ավելի վաղ շրջանում կատաֆալկի փոխարեն օգտագործվում էր ձիակառքեր։
ԱվտոկատաֆալկԽմբագրել
Ավտոկատաֆալկը մասնագիտացված մեքենա է, նախատեսված հուղարկավորության արարողությունների, դագաղի տեղափոխման համար։
Արարողության ավտոմեքենանԽմբագրել
Սգո մեքենան (կատաֆալկը), պատրաստվում է ԳԱԶ-2705, 2752 մակնիշի մեքենաների հիման վրա։
ԻնտերիերԽմբագրել
Սրահը վարորդից առանձնացված է ապակե պատով, սրահի հատակը ամրացված է տախտակով և ծածկված է արհեստական կաշվով։ Սրահում տեղադրված է 7 նստարան։
Սրահի լուսավորումըԽմբագրել
Սալոնը լուսավորվում է վեց լուսամփոփով, էլեկտրական լամպերով և հետևի դռան լրացուցիչ լամպերով։ Աջ կողմի բացվող դռան և հետևի դռան վրա կան պատուհաններ։
Մեքենայի գունավորումըԽմբագրել
Մեքենան հիմնականում ունի սև գույն, բայց կարող է ունենալ նաև սպիտակ գունավորում։ Ավտոմեքենայի աջ և ձախ կողմերում կարող են լինել սպիտակ հոծ գծեր։
Արտասահմանում հաճախ օգտագործում են ունիվերսալ թափքով ավտոմեքենաներ։
Մարմինը դեպքի վայրից դեպի դիահերձարան տեղափոխելու համար, օգտագործվում են հատուկ սանիտարական ավտոմեքենաներ[1]։ Սա չի համարվում կատաֆալկ։
ՊատկերասրահԽմբագրել
Ժամանակակից Կադիլակ կատաֆալկ, որը օգտագորխվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դին տեղափոխելու համար
Կատաֆալկ Ճապոնիայում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հատուկ մեքենաների մակնիշներ»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-25-ին։ Վերցված է 2014-09-27
ՀղումներԽմբագրել
- Սգո մեքենաներ-կատֆալկ կատաֆալկեր Archived 2014-10-17 at the Wayback Machine.
- Ավտոկատաֆալկերը ՌԱՖ և Գազել մեքենաների հիման վրա