Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (ֆիլմ)
Կատարինա Բլյումի կորցրած պատիվը (գերմ.՝ Die Verlorene Ehre der Katharina Blum oder: Wie Gewalt entstehen und wohin sie führen kann), գերմանացի ռեժիսորներ Ֆոլկեր Շլյոնդորֆի և Մարգարետ ֆոն Տրոտի 1975 թվականին նկարահանած կինոնկարն է։ Հենրիխ Բյոլի համանուն ստեղծագործության էկրանավորումն է։
Կատարինա Բլյումի կորցրած պատիվը գերմ.՝ Die verlorene Ehre der Katharina Blum | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1], քրեական[1] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Կատարինա Բլյումի կորած պատիվը |
Թվական | 1975 և հոկտեմբերի 10, 1975[2] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Ֆոլկեր Շլյոնդորֆ[1] և Մարգարեթե ֆոն Տրոտտա[1] |
Սցենարի հեղինակ | Ֆոլկեր Շլյոնդորֆ, Մարգարեթե ֆոն Տրոտտա և Հայնրիխ Բյոլ |
Դերակատարներ | Անգելա Վինկլեր[3][4], Մարիո Ադորֆ[3][4], Dieter Laser?[3][4], Յուրգեն Պրոխնով[4], Heinz Bennent?[4], Hannelore Hoger?, Rolf Becker?[4], Harald Kuhlmann?, Herbert Fux?[4], Regine Lutz?, Werner Eichhorn?[4], Karl-Heinz Vosgerau?[4], Angelika Hillebrecht?, Horatius Haeberle?, Henry van Lyck?[4], Walter Gontermann?[4], Peter Franke?[4], Achim Strietzel?, Մարգարեթե ֆոն Տրոտտա[4] և Leo Weisse? |
Օպերատոր | Jost Vacano? |
Երաժշտություն | Hans Werner Henze? |
Մոնտաժ | Peter Przygodda? |
Նկարահանման վայր | Քյոլն |
Տևողություն | 106 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Երիտասարդ գերմանուհի Կատարինա Բլյումը սիրահարվում է երիտասարդի, որը ինչպես պարզվում է ձախ հայացքների, RAF-ի համակիր ահաբեկիչ է։ Նրանք գիշերում են աղջկա բնակարանում։ Առավոտյան բնակարան է ներխուժում ոստիկանությունը, բայց երիտասարդը այլևս չկա։ Կատարինայի հետ կոպիտ են վարվում, ձերբակալում են։ Կառավարամետ լրագրողը սենսացիայի ակնկալիքով Կատարինայի մասին «դեղին մամուլի» ավանդույթներով վարկաբեկիչ հոդված է գրում։ Կինոնկարի վերջում Կատարինան սպանում է լրագրողին։
Գերմանիան վեպի ստեղծման ժամանակԽմբագրել
1970-ական թվականներին Գերմանիայում ձախակողմյան ահաբեկչական «Կարմիր բանակի խմբակցության» (RAF) ակտիվ գործունեության պատճառով քաղաքական շրջաններում խուճապի մթնոլորտ էր։ Նրա զոհերն էին դառնում աջ բարձրաստիճան քաղաքական գործիչները։
Վեպի լրագրողի գործունեությունը հիշեցնում է գերմանական սկանդալային «Bild-Zeitung» թերթի աշխատելաոճը։ Վեպի նախաբանում Բյոլը այս նմանությունը անվանում է «ոչ կանխամտածված ու պատահական, բայց անխուսափելի»։ Բյոլը 1972 թվականին բաց նամակ հրապարակեց, որտեղ «Bild-Zeitung» թերթի «Կարմիր բանակի խմբակցության» տված գնահատականները որակեց «մերկ ֆաշիստական»[5].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt0073858/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/utracona-czesc-katarzyny-blum
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Քաղվածքներ Բյոլի 1972 թվականի նամակից»։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-15-ին։ Վերցված է 2012-05-20