Կավոս,(հուն․՝ Κάβος) ծովեզրյա գյուղ է Հունաստանի Կորֆու կղզում։ Հունական այս գյուղը աշխույժ հանգստավայր է և խոշոր տուրիստական կենտրոն է։ Մեծ թվով մարդիկ են այստեղ գալիս հանգստանալու Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Եվրոպայի մյուս երկրներից։ Գյուղը տեղակայված է Հոնիական ծովի ափին։ Ըստ 2011 թվականի տվյալների[1], գյուղի բնակչությունը կազմում է 827 մարդ։