Կառնուտի միջնակարգ դպրոց
Կառնուտի միջնակարգ դպրոց, ուսումնական հաստատություն ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում։
Կառնուտի միջնակարգ դպրոց | |
---|---|
Տեսակ | միջնակարգ |
Հիմնադրված է | 1904 թվական |
Տնօրեն | Հայկուհի Հովհաննիսյան |
Աշակերտներ | 139 |
Դասարաններ | 12 |
Երկիր | ՀՀ |
Հասցե | գյուղ Կառնուտ, Կամոյի խճուղի 12 |
Կայք | karnut.schoolsite.am |
Պատմություն խմբագրել
Կառնուտի միջնակարգ դպրոցը պաշտոնապես հիմնադրվել է 1904 թվականին, Ալեքսանդրապոլի գավառի Դիրաքլար գյուղում, մինչ այդ գյուղում երեխաները գրաճանաչ են դարձել ծխական քահանայի մոտ։ Դպրոցի ֆինանսական ծախսերը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը հոգացել է Մայր Աթոռը։ 1904 թվականին դպրոցն ունեցել է 3 դասարան և եղել է միայն տարրական կրթություն ապահովող կրթական հաստատություն։ 1930 թվականից դպրոցը դարձել է յոթնամյա։ Գյուղի երեխաները իրենց միջնակարգ կրթությունը ստացել են հարևան Դուզքենդ (Ախուրյան) գյուղի միջնակարգ դպրոցում։ 1963 թվականից դպրոցը դարձել է ութնամյա, 1988-1989 ուստարում լրիվ միջնակարգ։ 1990 թվականին դպրոցը տվել է առաջին շրջանավարտը։ Աշակերտների թվաքանակը փոփոխվել է բնակչության թվաքանակի փոփոխությանը զուգընթաց[1]։
Շինություն խմբագրել
Կառնուտի միջնակարգ դպրոցի համար 1904 թվական հատուկ շենք չի հատկացվել, և այն գործել է գյուղացիներից մեկի տանը, ով հարմար է գտել սենյակ հատկացնել դպրոցի համար։ 2-րդ աշխարհամարտից հետո՝ 1947 թվականին հիմնադրվել է առաջին դպրոցական շենքը, 2-րդ դպրոցական շենքը շահագործման է հանձնվել 1986-1987 թվականին, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ քանդվել է։ 1988 դեկտեմբերից 2002 թվականը դպրոցը գործել է տնակային պայմանններում։ Քարաշեն նոր կառույցը շահագործման է հանձնվել 2002 թվականի սեպտեմբերի մեկին, որտեղ էլ գործում է մինչև օրս։
Իրականացվող կրթական ծրագրեր խմբագրել
Կառնուտի միջնակարգ դպրոցն իրականցնում է 4 կրթական ծրագիր.
- նախադպրոցական (2007 թվականից գործում է նախակրթարան, համայնքում նախակրթարան չի գործում)
- տարրական
- հիմնական
- միջնակարգ (ավագ)
Իրականացվող բոլոր կրթական ծրագրերով դպրոցը լիցենզավորված է։
Կառավարում խմբագրել
Դպրոցի ընթացիկ կառավարումը իրականացվում է ԿԳՆ կողմից սահմանված կարգին[2] համապատասխան ընտրված գործադիր տնօրենի կողմից, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպում է տնօրենի տեղակալը։ Դպրոցի կառավարման խորհրդակցական մարմիններն են՝ Կառավարման կոլեգիալ մարմինը (Խորհուրդ) Մանկավարժական խորհուրդ Ծնողական խորհուրդ Աշակերտական խորհուրդ։ Կառնուտի միջնակարգ դպրոցը անմիջականորեն ենթարկվում է ՀՀ Շիրակի մարզպետարանին[3], իսկ հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։
Դպրոցի տնօրեններ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
- ↑ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2010/03/10_0319.pdf Արխիվացված 2021-02-26 Wayback Machine
- ↑ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք http://shirak.mtad.am/educational/
- ↑ Շիրակի մարզպետի 2011 թ. 509 որոշում http://shirak.mtad.am/files/legislation/3140.pdf
- ↑ Շիրակի մարզպետի 2016 թ. 508-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/26062.pdf
- ↑ Շիրակի մարզպետի 2016 թ. 538-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/26158.pdf
- ↑ Շիրակի մարզպետի 2017 թ. 130-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/27904.pdf
- ↑ Շիրակի մարզպետի 2017 թ. 128-Ա որոշում http://shirak.mtad.am/files/legislation/27906.pdf