Կառնայ, պղնձյա փողային երաժշտական գործիք, որը տարածված է Իրանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում։ Իրենից ներկայացնում է երկար, հաճախ երկու մետր երկարությամբ, ոչ կոր խողովակ։ Հնչերանգով մոտ է տրոմբոնին։ Կառնայը բնույթով մարտական և հանդիսավոր ազդանշաններ կատարելու համար է։ Այս գործիքը ունի հզոր և ուժեղ ձայն։ Մեր օրերում կառնայները հնչում են ժողովրդական տոների և հարսանիքների ժամանակ։

Կառնայ
ՈրակավորումՇեփոր
Կառնայների պատկերով փոստային նամականիշ (Ուզբեկստան)