Կառլոս Ջաներյան (մայիսի 10, 1932(1932-05-10), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բռնցքամարտիկ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1955)։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1954)։ Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող (2017)[1]։

Կառլոս Ջաներյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 10, 1932(1932-05-10) (91 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Կառլոս Ջաներյանը ծնվել է 1932 թվականի մայիսի 10-ին Լենինականում (այժմ ՝ Գյումրի)։ 1947 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ սկսել է զբաղվել բռնցքամարտով Վարդան Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 1955 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում Արևմտյան Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Երեք մենամարտ հաղթելով Թուրքիայի, Իտալիայի և ԳԴՀ-ի մրցակիցներից, կարողացել է հասնել այդ մրցումների եզրափակիչ, որտեղ պարտվել է հայտնի լեհ բռնցքամարտիկ Զբիգնև Պետշիկովսկուն։

1961 թվականին Կառլոս Ջաներյանն ավարտեց իր մարզական կարիերան։ 1962-1967 թվականներին աշխատել է ՆԳՆ քրեական հետախուզության վարչությունում, 1967-1977 և 1986-1996 թվականներին՝ Հայաստանի Մարզկոմիտեում։ 1996-2007 թվականներին դասավանդել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, նրան շնորհվել է դոցենտ գիտական կոչում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Награда НОКА за заслуги
  2. «Кафедра тяжёлой атлетики, бокса и фехтования Армянского государственного института физической культуры(հայ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել