Կառլոս Լոպես-Կանտերա

ամերիկացի քաղաքական գործիչ

Կառլոս Լոպես-Կանտերա (անգլ.՝ Carlos Lopez-Cantera, դեկտեմբերի 29, 1973(1973-12-29), Մադրիդ, Իսպանիա), ամերիկացի պետական գործիչ։ 2014-2019 թվականներին աշխատել է որպես Ֆլորիդայի փոխնահանգապետ։

Կառլոս Լոպես-Կանտերա
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մայամի Դեյդ քոլեջ և Մայամիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1973(1973-12-29) (50 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն  ԱՄՆ

Հանրապետական կուսակցության անդամ է։ Ներկայացնում Էր Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատի 113-րդ շրջանը 2004-ից 2012 թվականներին. իր պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում եղել է մեծամասնության առաջնորդ[1]։ 2012 թվականի օգոստոսի 14-ին ընտրվել է Մայամի-Դեյդ շրջանի գույքի գնահատող։ 2014 թվականի հունվարի 14-ին նահանգապետ Ռիկ Սքոթը նրան նշանակեց Ֆլորիդայի փոխնահանգապետի պաշտոնում[2]։ Ջենիֆեր Քերոլը տարել է չավարտված ժամկետի մնացած մասը և ամբողջ ժամկետով ընտրվել 2014 թվականի նոյեմբերին[3][4][5]։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է Մադրիդում (Իսպանիա) կուբացի Կառլոս Լոպես-Կանթերայի և Էսթեր Շելլի Սմիթ Ֆանոյի ընտանիքում[6][7]։ Նրա հայրը կաթոլիկ է, իսկ մայրը՝ հրեա[8]։ Ծնվել է ժամկետից երկու ամիս շուտ և ծնողների հետ վերադարձել է Մայամի, Ֆլորիդա, երբ բավականաչափ առողջ է եղել ճանապարհորդելու համար։ 1994 թվականին Մայամի-Դեյդ քոլեջում ստացել է արվեստի դոցենտի կոչում, իսկ 1996 թվականին Մայամիի համալսարանում ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան քաղաքագիտության ոլորտում[9]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1997 թվականին եղել է Ֆլորիդայի Սենատի քրեական արդարադատության հանձնաժողովի համակարգող[10]։ 2002 թվականին անհաջող առաջադրվել է Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատում։ 2004 թվականի նոյեմբերին նա շահեց Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատի 113-րդ շրջանի առաջին ընտրությունները և հաջորդաբար վերընտրվեց 2006, 2008 և 2010 թվականներին, երբ հաղթեց ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան և դեմոկրատական կուսակցության ծագող աստղ Ալեքս Կրուզետին։ 2010-2012 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդը[1]։

2014 թվականի հունվարի 14-ին նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարեց, որ նշանակվել է Ֆլորիդայի փոխնահանգապետ[8]՝ փոխնահանգապետ Ջենիֆեր Քերոլի պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար[11], որը հրաժարական տվեց 2013 թվականի մարտի 12-ին[12][13]։ 2014 թվականի նոյեմբերին, որպես Ռիկ Սքոթի թիմակից, լրիվ ժամկետով ընտրվել է փոխնահանգապետ[14]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2019 թվականը[15]։

2015 թվականի հուլիսի 15-ին հայտարարել Է 2016 թվականին ԱՄՆ Սենատում իր թեկնածությունն առաջադրելու մասին, որպեսզի փոխարինի պաշտոնաթող սենատոր Մարկո Ռուբիոյին, ով առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում[16]։ Սակայն Կառլոս Լոպես-Կանտերան դուրս եկավ մրցավազքից այն բանից հետո, երբ 2016 թվականի հունիսի 22-ին Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ ձգտելու է վերընտրվել ԱՄՆ Սենատում[17]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է 2005 թվականից, նրա կինը՝ Ռենեն, հրեա է։ 2016 թվականին նրա երկու դուստրերը տոնեցին բար միցվան Լացի պատի մոտ[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Florida House of Representatives - Carlos Lopez-Cantera - 2016 - 2018 ( Speaker Corcoran )». www.myfloridahouse.gov. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Campbell, Janie (2012 թ․ օգոստոսի 15). «Election Results, Miami-Dade 2012 Primary: Winners, Losers, And A Power Broker On A Boat». Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Our Campaigns - Miami-Dade County Property Appraiser Race - Aug 14, 2012». www.ourcampaigns.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Our Campaigns - FL State House 113 Race - Nov 02, 2004». www.ourcampaigns.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Our Campaigns - FL State House 113 Race - Nov 02, 2010». www.ourcampaigns.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Carlos Lopez-Cantera highlights his family's Cuba history in first campaign video - Florida Politics». floridapolitics.com. 2016 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. Office, Governor Rick Scott's. «Carlos Lopez-Cantera Inaugurated As Florida's 19th Lieutenant Governor». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 Steve Bousquet; Marc Caputo (2014 թ․ հունվարի 14). «Gov. Rick Scott announces Carlos Lopez-Cantera as new lt. governor». Miami Herald. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. «Meet Lieutenant Governor Carlos Lopez-Cantera». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Content no longer available». nl.newsbank.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  11. «Fla. lieutenant governor to be sworn in». WESH. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  12. Tia Mitchell, Mary Ellen Klas (2013 թ․ մարտի 13). «Lt. Gov. Jennifer Carroll resigns amid state, federal probe of non-profit veterans group». miamiherald.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  13. Rachel Weiner (2013 թ․ մարտի 13). «Florida Lt. Gov. resigns amid racketeering probe». washingtonpost.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  14. «2014 Gubernatorial General Election Results - Florida». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  15. Kirkl, Jordan (2020 թ․ հունիսի 9). «Former Lt. Governor Carlos Lopez-Cantera backs Tom Fabricio for HD 103». The Capitolist. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  16. «Carlos Lopez-Cantera says he's running for Marco Rubio's U.S. Senate seat in Florida». The Miami Herald. 2015 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  17. DeBonis, Mike; O'Keefe, Ed; Sullivan, Sean (2016 թ․ հունիսի 22). «Marco Rubio will seek Senate reelection, reversing pledge not to run». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  18. Mazzei, Patricia (2015 թ․ հուլիսի 15). «Running on Florida's record, Carlos Lopez-Cantera launches campaign for Marco Rubio's Senate seat». Miami Herald. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  19. «Meet Carlos Lopez-Cantera: Florida's first Jewish governor (for five days)». JNS.org. 2018 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.