Կապույտ մորուքը (Ամելի Նոթոմբ)

գիրք

Կապույտ մորուքը (ֆր.՝ Barbe bleue), բելգիացի գրող Ամելի Նոթոմբի քսանմեկերորդ վեպը, որը գրել է 2012 թվականին, ֆրանսերեն։ «Կապույտ մորուք» վեպում Ամելի Նոտոմբը վերաշարադրել է Շառլ Պեռոյի հայտնի «Կապույտ մորուքը» հեքիաթը[1]։ Վեպում առկա են մահվան, սպանության, սիրո և բազմակնության թեմաներ։

Կապույտ մորուքը
ֆր.՝ Barbe bleue
ՀեղինակԱմելի Նոթոմբ
Տեսակգիրք
Ժանրգեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Հրատարակման տարեթիվ2012

2023 թվականին գիրքը Newmag հրատարակչությունում հրատարակվել է հայերեն[2], շնորհանդեսը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ «Ֆրանսիական գրքի փառատոն» միջոցառման ընթացքում[3]։

Սյուժե խմբագրել

Բելգիայից ժամանած քսանհինգամյա ուսուցչուհի Սատուրնինան բնակարան է փնտրում Փարիզում։ Նրա ուշադրությունը գրավում է մի գովազդ՝ կենտրոնում շատ էժան վարձով է տրվում ընդարձակ սենյակ[4]։ Նա հիացած գնում է նշված հասցեով և պարզում, որ տան տերը շատ տարօրինակ տղա է։ Սատուրնինեն ստիպված է լինում ապրել տանտիրոջ հետ և ընդունել նրա պայմանները՝ երբեք չմտնել արգելված սենյակ, ընթրել նրա հետ և դառնալ նրա սրտակիցը։ Իսպանացի առեղծվածային այդ ազնվականը հայտնի է նրանով, որ նրա նախկին ութ վարձակալուհիները յուրաքանչյուրն իր հերթին առեղծվածային կերպով անհետացել են[5]։

Ի վերջո, Սատուրնինան իմանում է իր նախորդների ճակատագրի և մութ սենյակի գաղտնիքների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Charles perrault's la barbe bleue and amélie nothomb's barbe bleue. A dialogue between an old fairy tale and a contemporary novel».
  2. info@f-s.am, FutureSystems. «Կապույտ մորուքը». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. FRANCOFEST-ին Newmag-ը ներկայացրեց չոր գիրք, չորս էլ բացարձակ բեսթսելլերը (լուսանկարներ)
  4. Barbe bleue
  5. Амели Нотомб "Синяя борода"