Կապույտ երկուշաբթի (ամսաթիվ)
Կապույտ երկուշաբթի (անգլ.՝ Blue Monday) կամ տխուր երկուշաբթի, անվանում՝ տրված հունվար ամսվա՝ սովորաբար երրորդ շաբաթվա երկուշաբթիին, որը համարվում է տարվա առավել դեպրեսիվ օրերից մեկը։ Այս հասկացությունն առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականի Sky Travel ընկերության մամլո հաղորդագրությունում, որտեղ պնդում էին, որ հաշվել են օրը՝ օգտագործելով հավասարում։ Այն հաշվի է առնում եղանակային պայմանները և վերաբերում է միայն Հյուսիսային կիսագնդին։ Ըստ զուգադիպության՝ Միացյալ Նահանգներում օրը հաճախ համընկնում է Մարտին Լյութեր Քինգի օրվա հետ (դաշնային տոն)։ Այդ իսկ պատճառով հասկացությունն այնտեղ այդքան էլ հայտնի չի։
Գաղափարը համարվում է կեղծ գիտություն[1], որի բանաձևը գիտնականները համարել են անիմաստ։
Ամսաթիվ
խմբագրելՍովորաբար նշվում է, որ ամսաթիվը համընկնում է հունվար ամսվա երրորդ երկուշաբթի օրվա հետ[2], բայց կարող է նշվել նաև երկրորդ կամ չորրորդ երկուշաբթի օրը։ Առաջին ամսաթիվը հայտարարվել է 2005 թվականի հունվարի 24-ին՝ Sky Travel-ի մամլո հաղորդագրությունում[3]։
Հաշվարկում
խմբագրելԲանաձևը օգտագործում է բազմաթիվ գործոններ․ եղանակային պայմաններ, պարտքի մակարդակ (մեր վճարունակության և պարտքի կուտակման միջև տարբերություն), Սուրբ Ծննդից, նոր տարվա ձախողումներից սկսած ժամանակը, մոտիվացիայի ցածր մակարդակը և զգացողությունը, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Մի բանաձև կիրառվել է Քլիֆ Արնալի կողմից՝ 2006 թվականին[4]․
Որտեղ՝
Tt = ճամփորդելու ժամանակահատված,
D = ձգձգումներ,
C = մշակութային միջոցառումներ վրա ծախսված ժամանակ,
R = հանգստի վրա ծախսված ժամանակ,
ZZ =քնի վրա ծախսված ժամանակ,
St = սթրեսային վիճակում գտնվելու ժամանակահատված,
P = իրերը հավաքելու վրա ծախսված ժամանակ,
Pr = նախապատրաստվելու վրա ծախսվող ժամանակ։
Չափման միավորները սահմանված չեն, քանի որ բոլոր գործոնները ներառում են ժամանակ։ «Բանաձևի» տարածական վերլուծությունը ցույց է տալիս, որ այն խախտում է միատարությունը և հետևաբար անիմաստ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dean Burnett (2012 թ․ հունվարի 16). «Blue Monday: a depressing day of pseudoscience and humiliation». The Guardian. London. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Burnett, Dean (2015 թ․ հունվարի 19). «Blue Monday: is it really the most depressing day of the year?». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Jan. 24 called worst day of the year». NBC News. 2005 թ․ հունվարի 24. Վերցված է 2007 թ․ մարտի 13-ին.
- ↑ Goldacre, Ben (2006 թ․ դեկտեմբերի 16). «MS = media slut, but CW = corporate whore». The Guardian. London. Վերցված է 2008 թ․ հունվարի 21-ին.