Կապույտ գլխարկը, Ուկրաինայի մշակույթի և արվեստի նախարարության պատվերով 1998 թվականին նկարահանված ուկրաինական անիմացիոն ֆիլմ՝ ըստ շոտլանդական հեքիաթների մոտիվների, ռեժիսորը Նատալյա Չերնիշևան է։

Կապույտ գլխարկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորNataliia Chernysheva?
ՀնչյունավորումԲոգդան Բենյուկ
ԵրաժշտությունՎադիմ Խրապաչև
Երկիր Ուկրաինա
Լեզուուկրաիներեն
ԸնկերությունՈւկրանիմաֆիլմ
Տևողություն599 s
Թվական1998

Ֆիլմի պրեմիերան կայացել է «ԿՐՈԿ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում[1]։

Սյուժե

խմբագրել

Ձկնորսության համար անհաջող մի օր ձկնորսը գնում է անտառ՝ նոր նավակի համար ծառ կտրելու։ Սակայն, այստեղ էլ նրա բախտը չի բերում. նա հազիվ կարողանում է փախչել սոված գայլերից. ծառը, որի վրա նա բարձրանում էր, ծանրությունից ընկնում է և ջախջախում գիշատիչներին։

Մութ անտառից և գիշերային ամպրոպից նա ապաստան է գտնում մի տան մեջ՝ երեք տարօրինակ տարեց կանանց հետ։ Հենց նրանց թվում է, թե տղամարդը քնել է, նրանք դնում են իրենց կապույտ գլխարկները, կախակարդական բառեր են ասում և անհետանում։ Տղամարդը որոշում է կրկնել ծեր կանանց գործողությունները և հայտնվում է գինու նկուղում։ Այստեղ նա որոշում է զվարճանալ։ Զվարճանքը տևում է այնքան ժամանակ, մինչև տանտերը` եպիսկոպոսը, հասնում է նկուղ. նա զայրացած էր գյուղացու չտեսնված լկտիությունից և հրամայում է գողերին մահապատժի ենթարկել` խարույկի վրա վառելով։

Սյունին կապված լինելով` տղամարդը խնդրում է իր վերջին ցանկությունը` իր սիրած կապույտ գլխարկով գնալ այն աշխարհ։ Խնդրանքը կատարվում է, և տղամարդն իսկույն արտաբերում է կախարդական բառերն ու հայտնվում իր հարազատ վայրում։

Եվ սյունից, ամենայն հավանականությամբ, կստացվի նոր նավակը...

Մուլտֆիլմի մասին

խմբագրել

Իր նախորդ աշխատանքների նմանությամբ` Նատալյա Չերնիշևան այս ֆիլմում հանդես է եկել որպես ռեժիսոր, բեմադրիչ և բեմադրող նկարիչ[1]։

  Ֆիլմը նկարահանվել է շոտլանդական հեքիաթների հիման վրա՝ այս հեքիաթների առանձնահատկությամբ և Նատալյա Չեռնիշևայի հումորով։ Բարի, ուրախ և զվարճալի ֆիլմ է։ Տխուր է միայն այն պատճառով, որ մեր կյանքում պրեմիերաներն իրադարձություն են դառնում ոչ թե ստեղծագործ գաղափարների տաղանդավոր մարմնավորման պատճառով, այլ` նրանց անհավանական հազվադեպության պատճառով։
- Սվետլանա Կորոտկովան «Հայելի շաբաթվա» մեջ, 1999 թվականի հունվարի 10[1]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Светлана КОРОТКОВА (10 января 1999). «Рождественская премьера «Укранимафильма»» (ռուսերեն). Зеркало недели. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել