Կապանքներ, երկաթե կամ պողպատե ապարանջաններ, որոնք միացված են շղթայով, տեղաշարժը սահմանափակելու համար հագցվում են բանտարկյալների ձեռքերի կամ ոտքերի վրա, նաև հանդիսանում են պատիժ[1]։

20-րդ դաասկզբի կալանքները
Շղթայված կալանքներով
Վերստուգող, ժամանակակից կապանքներով, ԱՄՆ ռազմական ոստիկանություն, 2002 թվականի հունվարի 10:

Ավելի վաղ Ռուսիայում (Ռուսաստանում) ոտքի շղթաները, կապանքները և բռնակը կոչվում էին զանգապաններ։ Կապանքները կարող են օգտագործվել հանցագործին չնախատեսված տրանսպորտային միջոցներով տեղափոխելու ժամանակ։ Ներկայումս, ոստիկանության պրակտիկայում, կապանքները համարյա ամբողջովին փոխարինվում են ձեռնաշղթաներով և, այսպես կոչված, «ոտքի շղթաներով» (որոնք արևմտյան արտադրողներն իրենց հետախուզական բաժնում ավանդաբար շարունակում են անվանել կապանքներ, չնայած որ դրանց դիզայնի մեջ կան բազմաթիվ տարբերություններ)։ Ոտքի շղթաները գերհագեցած ձեռնաշղթաներ են, որոնց միջև երկար շղթա կա։ Այն կարող են հագցնել ոտքերն (օրինակ՝ Peerless M-703 և Smith Wesson M-1900 մոդելները), հիմնականում դրանց բազմակողմանիության պատճառով (հարմար է ցանկացած դաստակների / կոճերի համար), օգտագործման համար ավելի հարմար է, պահանջված և ունի ցածր գին։ Ներկայումս կապանքների ավանդական տարբերակները կիրավում են հիմնականում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում։

Կալանքների և ոտքի շղթաների հիմնական տարբերությունն այն է, որ դրանք նախագծված են երկար ժամանակ կրելու համար, իսկ ձեռնաշղթաները կարճաժամկետ և հնարավորինս արագ կիրառման համար։ Կալանքները հիմնականում անվտանգ են, լայն։ Սովորաբար այն փակ վիճակում ամրանում է փականիկով կամ պտուտակով՝ համապատասխան դաստակների, կոճերի չափերին, իսկ ձեռնաշղթաները՝ ունիվերսալ (բայց ավելի տրավմատիկ) ամրացված շղթաներ են։ Կապանքների եզրերը կլորացվում են։ Ձեռնաշղթաների և ոտքի շղթաների եզրերը, որպես կանոն, այդպիսին լինել չեն կարող, որ ձերբակալվածի կտրուկ շարժումների կամ դրանցից ազատվելու փորձերի ժամանակ ավելի ուժեղ ամրանան դաստակներին/կոճերին և ցավոտ ազդեցություն ունենան։

Ստեղծման պատմություն խմբագրել

Հավանաբար, առաջին կալանքները հայտնվել են բրոնզեդարյան շրջանում՝ քիչ թե շատ զանգվածային մետաղների տարածման արդյունքում։ Այսպես, Բրիտանական թանգարանում պահվում են ասորական բրոնզե կապանքներ, որոնք գտնվել են Նինվեում (այժմ՝ Մոսուլ, Իրաք) և թվագրվում են 10-րդ դարից մինչև նոր դարաշրջան։

Կալանքները հաճախ հիշատակվում են Աստվածաշնչի Հին կտակարանում։

Սկզբնական շրջանում կապանքների ապարանջանները փակ դիրքում ամրացվում էին գամով, և դրանք կարելի էր հանել միայն դարբնի միջցով։ Սակայն, արդեն Հին Հռոմում  հայտնվում են առաջին կապանքները, որոնց վրա կար ներկառուցված կողպեք։ Ըստ էության, սա եղել է  ժամանակակից ձեռնաշղթաների նախատիպը, որի կիրառությունը թույլ է տվել  հեշտությամբ և արագ պատժել հասարակական վայրերում գտնվող իրավախախտներին։ Հռոմեացիների մոտ լայն շրջանառություն է ունեցել նաև ոտքերի կապանքները։ Դրանց շղթան համեմատաբար ավելի կարճ էր և հանցագործը ձեռքերը ազատ պահելու հնարավորություն էր ստանում։ Երկրորդ տարբերակը սովորաբար օգտագործվում է միայն կանանց համար։ Որպես կանոն, կանանց համար նախատեսված հռոմեական ձեռքի կապանքների ապարանջանների միջև եղել է 15-25 սմ տարածությամբ շթղա, իսկ ոտքերինը՝ 35-45 սմ երկարությամբ շղթա։ Դա հանցագործին թույլ է տվել ավելի հարմարավետ քայլել, կատարել աշխատանքներ, բայց փախուստը և հարձակումը տիրոջ վրա անհնարին էր դարձնում։

Այդ ժամանակ հայտնվեցին մեկ այլ տիպի կապանքներ, որոնք կողպեքի միջոցով ամուր ամրացվում էին։ Դա հիմնականում օգտագործվում էր գերիներին և լուրջ հանցագործներին տեղափոխելու համար։

1912 թվականի սկզբին ունիվերսալ ապարանջան ունեցող ձեռնաշղթաների գյուտը, ինչպես նաև բանտերի մասնագիտացված շենքերի կառուցումը (19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին) հանգեցրել է ավանդական կառուցվածքով կապանքներից հրաժարվելուն։ Դատապարտյալին մշտապես կապված պահելու անհրաժեշտությունը ևս վերացավ։

Որպես ֆետիշի առարկա խմբագրել

Դասական կալանքները ներկայումս դեռ արտադրվում են, քանի որ ակտիվորեն կիրառվում են տարբեր սեքսուալ դերային խաղերում, ԲԴՍՄ-ում, ինչպես նաև դրանցով կազմում են հավաքածուներ։

Այս նպատակով արտադրվող կալանքների ժամանակակից մոդելները, որպես կանոն, ըստ դիզայնի, կրկնօրինակում են միջնադարյան նմուշներին, սակայն շատ ավելի որակով և գեղեցիկ են։

Մեր ժամանակներում կապանքները ԲԴՍՄ հոգեսեռական մշակույթի ատրիբուտներից մեկն են, որտեղ կապանքները, ի տարբերություն ձեռնաշղթաների կամ մեկ այլ նմանատիվ իրի, կիրառվում են ոչ այնքան զուգընկերուհու շարժունակությունը սահմանափակելու, որքան նրան որոշակի հոգեբանական վիճակի մեջ մտցնելու համար։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր պատկանում են ԲԴՍՄ մշակույթին, երկար ժամանակ (մինչև մեկ ամիս), դրանք երկար ժամանակ կրելուց հետո նշում էին իրականության ընկալման փոփոխություններ` «սեփականատիրոջը պատկանելու զգացողություն», «սեփականատիրոջ ներկայության էֆեկտը», ինչպես նաև դրանց հեռացումից հետո զգացել են ֆիզիկական և հոգեբանական անհանգստություն (դեպրեսիա, սեփական կյանքի հանդեպ անիմաստության զգացում, դյուրագրգռություն)։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող հոգեբանական հետևանքները նման են կին մազոխիստների, որոնք պարբերաբար վարժեցնում են ֆլագելյացիան, բայց հուզականորեն ավելի քիչ են արտահայտվում։

Կապանքների կիրառումը ժամանակակից ոստիկանության և քրեակատարողական պրակտիկայում խմբագրել

Կապանքները ներկայումս մեծ կիրառություն ունեն ոստիկանությունում և արևմտյան ժողովրդավարական երկրների քրեական համակարգում։ Մայրցամաքային Եվրոպայի պետություններում (Գերմանիա և Ֆրանսիա) դրանք հիմնականում օգտագործվում են քրեակատարողական համակարգի աշխատակիցների կողմից բռնված բանտարկյալներին ուղեկցելու համար, օգտագործվում են նաև անգլո-սաքսոնական աշխարհի երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, դրանք կարող են ակտիվորեն օգտագործվել հնարավորինս արագ ձեռնաշղթաների հետ միասին։ Դրանք ոստիկանությունը կիրառում է ձերբակալման ընթացքում, նույնիսկ աննշան իրավախախտումներ կատարելու համար։ Բացի այդ, մեղադրյալները (այսինքն դե յուրե անմեղները, որոնց մեղքը դատարանում դեռ չի ապացուցվել) ներկա են դատական լսումներին արդեն իսկ կալանքներով։ Որպես կանոն, դրանք ձեռնաշղթաներ են, որոնք շղթայով ամրացված են ոտքի շղթաներին։

Որոշ արևմտյան ոստիկանական փորձագետներ իրենց աշխատանքներում նշում են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կալանքների (ժամանակակից ոստիկանների նանոժնիկներ) ավելի լայն կիրառման նպատակահարմարությունը՝ արդարացիորեն կարծելով, որ հանցագործի ազատությունը որքան շատ սահմանափակվի, այնքան քիչ կլինեն նրա մտադրությունները փախուստի կամ պահակախմբի վրա հարձավելու վերաբերյալ։ Եվ, որպես հետևանք, ավելի քիչ հավանական է, որ փախուստը կանխելու համար անխուսափելիորեն կիրառվող զենքից կվիրավորվի կամ կսպանվի որևէ մեկը։

Զանգվածային մշակույթում խմբագրել

Ասացվածքներ և առարկաներ

  • Քաջը մեղրը ըմպում է և շղթայում կոճղերը։
  • Ճշմարտությունը քայլում է կապանքներում։
  • Կապանքները ոտքերի վրա, իսկ խելքը գլխում։
  • Աստված ազատ լույս տվեց, իսկ սատանան կալանքներ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Оковы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • В. Костюченко, В. Кулакова. Асексуары, или Как сервировать супружескую постель. — М.: Кэпитал Трейд Компани, 2010. — 256 с. — 2000 экз. — ISBN 978-5-412-00228-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապանքներ» հոդվածին։