Կապա, կանանց և տղամարդկանց վերնազգեստ, առջևում՝ վերից վար բաց։ Կարում էին բրդե, բամբակե, մետաքսե կտորներից։ Վերարկուի տակից երկար, սև կապա են հագել նաև կրոնավորները։ Կանայք սովորաբար ունեցել են ամենօրյա (բամբակե կտորից) և տոնական (բրդե կամ մետաքսե կտորից) կապաներ (հիմնականում՝ կանաչ գույնի)։

Կապաները լինում էր աստառով և բամբակե ներդիրով, եզրերը զարդարվում էին մետաքսե կարմիր կտորի նեղ, երկար շերտով, իսկ ձևավոր թեքաբերանը՝ արծաթե մանր խողովակների շարանով (սուրմա) և գնդաձև կախիկներով։ Փեղկերը միանում էին գոտկամասում՝ արծաթե նշաձև ճարմանդով կամ վրայից կապվող գոտիով։ Կապաներ հագել են Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Այժմ բոլորովին չի գործածվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 248