Կանցնեն օրերն, Անուշ ջան...

«Կանցնեն օրերն, Անուշ ջան...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1917 թվականին[1]։

Կանցնեն օրերն, Անուշ ջան...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հրատարակվել է1932
ՎիքիդարանԿանցնեն օրերն, Անուշ ջան...

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի նոյեմբերի 7-ին։ Բանաստեղծությունը նվիրված է Թումանյանի դուստր Անուշին։

Թումանյանի դուստր Անուշի ալբոմը, դրա մեջ գտնվող ինքնագիրը և Թումանյանի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքում (էջ133), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 534)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 637.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կանցնեն օրերն, Անուշ ջան...