Կանտուծիլի
Կանտուծիլի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Խեթական թագավության զորքի գլխավոր հրամանատար Թութհալիաս Գ-ի (շուրջ մ.թ.ա. 1400-մ.թ.ա. 1380) կառավարման ժամանակ։ Մասնակցել է Թութհալիաս Գ-ի դեպի Հայասա կատարված արշավանքներին։
Կանտուծիլի | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 14-րդ դար | ||
Մասնագիտություն՝ | Զինվորական |
Հայասա կատարած արշավանքները
խմբագրելՄ.թ.ա. 14-րդ դարի սկզբին Նոր Խեթական թագավորության թագավոր Թութհալիաս Գ-ի դեպի Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս), ձեռնարկած արշավանքի մասին գրել է նրա թոռը՝ Մուրսիլիս Բ-ն (մ.թ.ա. 1340 - մ.թ.ա. 1320): Ըստ Մուրսիլիս Բ-ի արձանագրության Թութհալիասը՝ նրա պապը, Հայասա երկրի հետիոտն զինվորներին և կառամարտիկներին հաղթել է, ապա Խաթթի երկրի (Խեթական թագավորություն) հետիոտն զինվորներին և կառամարտիկներին թողել խեթական զորքի գլխավոր հրամանատար Կանտուծիլիի մոտ, որից հետո նրանց վերադարձրել իր երկիր։ Ըստ մեկ այլ արձանագրության Թութհալիաս Գ-ն Կանտուծիլիին ուղարկում է Հայասայի դեմ, Հայասային պատերազմ հայտարարում ու նրա հետևից գնում դեպի Հայասա։ Այս պատերազմի ժամանակ խեթական բանակը գրավում է Արծիյա քաղաքը և նրա ողջ ունեցվածքը ենթարկում ավարի[1]։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Մ.թ.ա. 1397 թվականին խեթերը հաղթել են Կարաննիին՝ Կաթխալաիայի (Կապադովկիայում) ճակատամարտում։ Զարգացնելով հաջողությունը, Խեթերը կրկին հարձակվում են Ծոփքի վրա, բայց ետ են շպրտվում։ Նույն թվականին տեղի է ունենում Անիի ճակատամարտը, որի արդյունքում խեթերի զորքերը ստիպված են լինում նահանջել։ Պատերազմը տևում է մինչև մ.թ.ա. 1380 թվականը։ Կարաննիի բանակը մի քանի անգամ հարձակվում է Խեթերի թագավորության վրա և ավերում այն։ Մ.թ.ա․ 1380 թվականին Կարաննիին նույնիսկ հաջողվեց գրավել մայրաքաղաք Հատտուսան և այրել այն։ Վրեժի համար՝ տարիներ շարունակ պատերազմը շարունակվում էր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 7