Կանեփի իրացումը Մակեդոնիայի Հանրապետությունում

Կանեփի իրացումը Մակեդոնիայի Հանրապետությունում օրենքի սահմաններում մասնակիորեն թույլատրելի է՝ որոշ սահմանափակումներով հանդերձ։ Կանեփազգիների ընտանիքին պատկանող այս բույսի իրացումը թույլատրելի է բացառապես բժշկական և առողջապահական նկատառումներով, իսկ վերջինիս ռեկրեացիոն յուրացումն ըստ Մակեդոնիայի Հանրապետության քրեական օրենսգրքի ենթադրում է քրեական պատասխանատվություն՝ օրենքով նախատեսված կարգով[1]։

Կանեփի ռեկրեացիոն յուրացման սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բույսի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն ծխող կամ նույնիսկ ուտող մարդիկ մտնում են ընդարմության մեջ, որի ազդեցության տակ կարող են անգիտակցաբար դառնալ կամայականության զոհ։

Բժշկական նկատառումներով օգտագործում խմբագրել

Կանեփի (կամ օրենսդրորեն թույլատրելի այլ թմրամիջոցի) յուրացումն ու օրինական իրացումը չի արգելվում միայն այն պարագայում, երբ այն օգտագործվում է առողջապահական նկատառումներով՝ հիվանդանոցներում կամ այլ բուժհաստատություններում։ 2016 թվականի փետրվարի 9-ին Մակեդոնիայի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի առողջապահական հանձնաժողովը հաստատում է բժշկական մարիխուանայի օրինականացումը հաստատող իրավական ակտը[2]։

Նույն թվականի հունիսի 1-ից օրենքն իրավական ուժ է ստանում և թմրանյութերը հայտնվում են երկրի դեղատներում։ Առանց դեղատոմսի թույլատրելի է գնել 0,2 տոկոսանոց քենագնինոիդ։ Այդ չափաբաժինը գերազանցող թմրանյութը գնելու համար պահանջվում է դեղատոմս։

Իրացում խմբագրել

Մակեդոնիայի Հանրապետության տարածքում աճեցվում է սահմանափակ քանակությամբ կանեփ։ Դրանց մարգերը հիմնականում կենտրոնացված են Ալբանիայի հետ սահմանի երկայնքով։ Մարիխուանայի օրինականացումից հետո ապօրինի կերպով բույսի աճեցման դեպքեր գրեթե չեն գրանցվում։

Բույսի դեղատնային վաճառքի համար սահմանված է կայուն գնային համակարգ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sinisa Jakov Marusic (2013 թ․ մայիսի 3). «Մակեդոնիան թույլ է տալիս բժշկական մարիխուանայի վաճառքը դեղատներում». Balkan Insight. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Մակեդոնիա․ Երկրի խորհրդարանն օրինականացրեց բժշկական մարիխուանայի իրացումը». Eurasia Review.
  3. Kimberley L. Thachuk (2007). Անդրազգային սպառնալիքները. Զենքի, թմրամիջոցների, մաքսանենգության և թրաֆիքինգի մասին. Greenwood Publishing Group. էջեր 85–. ISBN 978-0-275-99404-4.