Կանդրակուլ (բնապահպանական պարկ)
Կանդրակուլ կամ Կանդրի Կուլ (բաշկիրերեն՝ Ҡандракүл, ռուս.՝ Кандры-Куль, Кандракул), պետական բնապահպանական պարկ, հատուկ պահպանվող տարածք, որը գտնվում է Բաշկորտոստանի Տույմազիի շրջանի, Բուգուլմա-Բելեբեյի բարձրավանդակի հյուսիս-արևելքում։ Ներառում է Բաշկորտոստանի մեծությամբ երկրորդ` Կանդրակուլ լիճը և դրա շրջակայքը[1]։
Տեսակ | բնական պարկ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Բաշկորտոստան |
Տեղագրություն | Տույմազինսկի շրջան |
Հիմնվել է | հունվարի 18, 1995 |
Մակերես | 5174,6 հեկտար |
Ընդհանուր մակերեսը 5174,6 հեկտար է[2]։ Բնապահպանական պարկի 48,9%-ը ծածկված է անտառներով[3]։
Պատմություն
խմբագրել1965 թվականին Բաշկորտոստան ԻԽՍՀ Նախարարների խորհրդի «Բաշկորտոստան ԻՍՍՀ բնության արգելոցների պաշտպանության մասին» որոշման համաձայն՝ Կանդրակուլ լճին տրվել է հիդրոլոգիական բնության արգելոցի կարգավիճակ։
Բաշկորտոստանի Հանրապետության Նախարարների կաբինետի 1995 թվականի հունվարի 18-ի ««Կանդրակուլ» պետական բնական ազգային պարկի ստեղծման մասին» 17-րդ որոշման համաձայն («О создании Государственного природного национального парка „Кандры-Куль“») ստեղծվել է «Կանդրակոլ» պետական բնական պարկ՝ Պաշտպանելու Կանդրակուլի եզակի բնական համալիրները, կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակները, հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար[4]։
Բաշկորտոստանի կառավարության 2006 թվականին հաստատվել է «Կանդրակուլ» բնապահպանական պարկի մասին որոշումը («О придроном парке «Кандры-Куль»»)[5]:
Տեղադրություն
խմբագրելԲնապահպանական պարկը գտնվում է Բելեբեյի բարձրվանդակի հյուսիս-արևելքում։ Պարկի հիմնական օբյեկտը Կանդրակուլ լիճն է։ Լճի ընդհանուր մակերեսը 1560 հեկտար է։ Այն տարածքով զբաղեցնում է 2-րդ տեղը հանրապետությունում (Ասլիկուլ լճից հետո)։ Կանդրակուլի երկարությունը 6.55 կմ է, լայնությունը 2.38 կմ, ջրի ծավալը 112,7 միլիոն մ3, միջին խորությունը 7.2 մ (մաքսիմալ խորությունը 15.6 մ)։
Կանդրակուլը շրջապատված է լեռներով երեք կողմից՝ հյուսիսում՝ Կինար-Կազգան լեռներով, հյուսիս-արևմուտքում՝ Տունեյման լեռով և հարավում՝ Կիզիլտաու (Կարմիր/սովետական լեռ) և Գյուլբիկա լեռներով։ Լճի հյուսիս-արևմտյան մասում, ափից մոտ 1 կմ հեռավորության վրա, կա մի կղզի, որը կոչվում է Ուտրաու։ Կղզու ընդհանուր մակերեսը 4,5 հա է, կղզին ծածկված է անտառներով և հարուստ մարգագետիններով։
Բնության պարկը ծակված է ինչպես լայնատերև անտառներով, այնպես էլ տափաստանային գոտիներով։ Այստեղ կան մոտ 450 բուսական տեսակ, այդ թվում՝ 10 ռելիկտային և 7 էնդեմիկ։ Այստեղ աճող 24 բույսերի տեսակներ ընդգրկված են Բաշկորտոստանի Կարմիր գրքում (2001)(փետրախոտ փետրավոր, օրխիդազգիներից` Cypripedium calceolus,, Líparis loesélii, խոլորձ սաղավարտակիր (Órchis militáris), փետրախոտ գեղեցիկ (Stípa pulchérrima), կուրկուրան (Hedȳsarum razoumoviānum), կուրկուրան խոշործաղկավոր (Hedysárum grandiflórum) և այլն)[6], դրանցից 9-ը՝ նաև Ռուսաստանի Կարմիր գրքում[7]։
Պարկում ապրող կենդանական աշխարհի ներկայացուցիչներից Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված է 18 տեսակ՝ կարմրախածի սագը, Haematopus ostralegus կաչաղակը, կարմիր բադը, ճչան կարապը։ Կանդիկուլ լիճը ջրային և կիսաջրային թռչունների բազմաթիվ տեսակների բնադրման և սեզոնային հավաքատեղի է, շատ չվող թռչունների տարանցիկ վայր[7]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Озеро Кандрыкуль - Культурный мир Башкортостана». kulturarb.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Кадастровые сведения об особо охраняемых природных территориях регионального и местного значения Республики Башкортостан по состоянию на 01.01.2020 г.
- ↑ «КАНДРЫКУЛЬ - БАЗЫ ОТДЫХА ПРИРОДНОГО ПАРКА». www.kandrykul.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Постановление кабинета Министров Республики Башкортостан от 18.01.1995 №17 | ООПТ России». oopt.aari.ru.
- ↑ «Постановление правительства Республики Башкортостан от 29.12.2006 №392 | ООПТ России». oopt.aari.ru.
- ↑ Magazov, Yaroslav (2023 թ․ դեկտեմբերի 27). «Итоги 2023 года. Сосудистые растения». iNaturalist. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Природный парк "Кандрыкуль"». Русское географическое общество (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Гареев А. М., Гатауллин Р. Ф., Мухаметшина Л. М. География и экология Туймазинского района. — Туймазы, 2005.
- Гареев А. Башкортостан — природы край бесценный. — Уфа, 2004. — 160 с.
- Минибаев Р. Г., Назирова З. М. Флора памятников природы Асликуль и Кандрыкуль в Башкирской АССР // Редкие виды растений Южного Урала, их охрана и использование. — Уфа, 1985.
- Позднякова Э. П., Богдан Е. А. Кандры-Куль // Реестр особо охраняемых природных территорий Республики Башкортостан. – Изд.2-е, перераб. — Уфа: Издательский центр «МедиаПринт», 2010. — С. 311—312. — 414 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «ҠАНДРАКҮЛ ТӘБИҒИ ПАРКЫ». bashenc.online. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- Природный парк "Кандры-Куль" // ООПТ России.