Կանդելարիա քարանձավներ (անգլ.՝ Candelaria Caves), մեծ բնական քարանձավային համակարգ Գվատեմալայի Ալտա Վերապազ լեռնաշխարհի ցածրադիր անցումներում՝ Չիսեկի և Ռաքսրուհայի մունիցիպալիտետների միջև։ Քարանձավները հայտնի են յուրահատուկ կարստային երևույթներով և մայաների պատմության մեջ իրենց նշանակությամբ։

Կանդելարիա քարանձավներ
Տեսակքարանձավ և Գվատեմալայի ազգային պարկ
Երկիր Գվատեմալա
ՎարչատարածքՌաքսրուհա
Քարտեզ
Քարտեզ
Կանդելարիա ճեղքվածք
Կարստի հանքավայր
Հոսքաքարերի շղարշ

Երկրաբանություն խմբագրել

Նրանց հսկայական կարստային քարանձավների տեսարժան վայրերից են` ստալակտիտները, ստալագմիտները, ստալագնատները և հոսքաքարերի շղարշները։ Առաստաղի փլուզումից առաջացած քարանձավային փոսերը լուսավորում են քարանձավները ներսից։ Հիմնական պատկերասրահի երկարությունը 22 կմ է, որից 12,5 կմ-ը անցնում է Կանդելարիա գետի գետնանցումով։ Քարանձավային համակարգի ընդհանուր երկարությունը, ներառյալ դահլիճները, երկրորդային և վերին անցումները, գնահատվում է 80 կմ[1]։

Պատմություն խմբագրել

Մայաների քաղաքակրթության Արևմտյան մեծ առևտրային ուղին[2], որը Գվատեմալայի լեռնաշխարհը միացնում էր Պետենի ցածրադիր շրջաններին, անցնում էր Կանդելարիայի քարանձավների տարածքով։ Խեցեգործական արտեֆակտրներն ու ռուպեստրալ գրությունները վկայությունն են այն բանի, որ քարանձավներն օգտագործվել են արարողությունների համար[3]։ Կիչե ժողովրդի մեզոամերիկյան մշակույթի «Փոփոլ Վուհ» էպոսագիրքը (թարգմանաբար՝ Ժողովրդի գիրք, կամ Խորհուրդների գիրք) Կանդելարիա քարանձավները համարում է մուտք դեպի անդրաշխարհ[4]։ Քարանձավներից որոշները դեռ օգտագործվում են մայաների տոնակատարությունների համար։ Չնայած քարանձավներն այժմ բաց են հասարակության համար։

Կառավարություն խմբագրել

Գվատեմալայի կառավարությունը 1999 թվականին Կանդելարիա քարանձավը հռչակեց ազգային պարկ։ Կառավարության հետ երկարատև մարտերից հետո տեղական Q'eqchi-ի ժողովուրդը (մայա Բելիզում և Գվատեմալայում), ստացան իրենց քարանձավներում զբոսաշրջության կառավարումը` «Մայա Q'eqchi ասոցացիայի զարգացում և Կանդելարիա Կամպոսանտո զբոսաշրջություն» խորագրով[5]։ Քարանձավների մի քանի մուտքեր կան, որոնք կառավարվում են տարբեր Q'eqchi համայնքների կողմից, ինչպիսին Bombilpek El Porvenir(չաշխատող հղում) ասոցիացիան է։ Նրանք սիմվոլիկ գումար են վերցնում ուղեկցորդի հետ քարանձավներ այցելելու համար, և հասույթը հնարավորինս արդարացիորեն օգտագործում գյուղի տնտեսական կյանքին աջակցելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Verapaz attractions Retrieved 2015-02-15
  2. Woodfill 2007, p.23
  3. Woodfill 2007, pp.145-183
  4. FLAAR report. Retrieved 2015-02-15
  5. Del Cid, García 2003

Գրականություն խմբագրել

Del Cid, Mario & David R. García (2003). «The Candelarias cave, Alta Verapaz: Demythifying communitarian participation in patrimonial conservation» (PDF). famsi.org.
Woodfill, Brent Kerry Skoy (2007). Shrines of the Pasión River-Verapaz Region, Guatemala: Ritual and Exchange along Ancient Trade Route. Nashville.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)