Կանաչ տաբատով կարճահասակը
Կանաչ տաբատով կարճահասակը (ռուս.՝ Коротышка — зелёные штанишки), խորհրդայի կարճամետրաժ նկարված մուլտիպիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1987 թվականին, Իվան Դավիդովի կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մուլտֆիմը Ժան Գրիվայի հեքիաթի համանուն էկրանավորումն է։
Տեսակ | կինոնկար |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Ivan Davydov? |
Սցենարիստ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Հնչյունավորում | Ալեքսանդր Գրավե, Սվետլանա Խառլապ և Տատյանա Շաբելնիկովա |
Բեմադրող նկարիչ | Q97174482? |
Օպերատոր | Vladimir Sidorov? |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 580 s |
Թվական | 1987 |
Սյուժե
խմբագրելԿարճահասակը հոգնել էր տանը նստելուց և որոշում է գնալ ճանապարհորդության, բայց նրա պապիկը արգելում է նրան` ասելով, որ նա դեռ շատ փոքր է, պետք է տանը նստի և խնամի ծեր պապիկին։ Սակայն կարճահասակը փախչում է և պապիկի մասին վատ երգեր երգելով ճամփորդում է։ Նա ճանապարհին հանդիպում է գորտին, որը նրան առաջարկում է թեթև պաղպաղակ, և կարճահասակը համաձայնվում է։ Դրանից հետո նա փորձում է հասնել ծիածանին, սակայն ընկնում է, և այդ ժամանակ գորտը նրան նորից է առաջարկում պաղպաղակ ուտել։ Փորձելով պաղպաղակը և կրկին փորձելով հասնել ծիածանին նա, միևնույնն է, ընկնում է։ Գորտը նորից է առաջարկում փորձել պաղպաղակը։ Նախ կարճահասակը չի ուզում ուտել, բայց հետո փոշմանում է և նորից է ուտում։ Երրորդ անգամից հետո գորտը փոխում է ծիածանի շարժումը, և դրա օգնությամբ կարճահասակը կարող էր հասնել մյուս կղզին։ Սակայն կարճահասակը նախընտրում է լողալ գետի միջով։ Ճանապարհին նրանց վրա է հարձակվում գայլաձուկը, բայց կարճահասակը նրան հաղթում է, և ինքն ու գորտը շարունակում են լողալ։ Երբ նրանք հասնում են մյուս կղզին, գորտը, նրան քաջ անվանելով, համբուրում է նրան և ծիածանի վրայով վերադառնում տուն։ Կարճահասակը գնում է առաջ և ճանապարհին հանդիպում է առյուծին, որն օճառե պղպջակներ էր փչում։ Կարճահասակը պատահաբար դրանցից մեկը պայթեցնում է։ Առյուծն սկզբից զայրանում է, բայց հետո տեսնում է նոր օճառե պղպջակ, որը մոտենում է առյուծի աչքերին և պայթում է, ինչն էլ նրան ստիպում է լացել և փախչել։ Ճանապարհին նա հանդիպում է վախկոտ նապաստակին, որից ինքն է վախենում։ Գիշեր է գալիս, և կարճահասակը վախից որոշում է հետ վերադառնալ։ Ճանապարհին նա հանդիպում է իր պապիկին և հասկանում է, որ պապիկը հետևում և օգնում է իրեն։ Հենց նա էր նրան փրկել գայլաձկից, երբ վերջինս մարտահրավեր էր նետել նրան, և հենց նա է փչել պղպջակը, որն ստիպել էր առյուծին լացել։ Հայտնում է Հազարան Բլբուլը և առաջարկում է նրանց նստել իր մեջքին, և ինքն այդպիսով նրանց կօգնի տուն հասնել։
Պապիկը նախ խնդրում է Հազարան Բլբուլին վերցնել իրեն, իսկ թոռնիկին թողնել, քանի որ նա ողջ ճանապարհորդության ժամանակ պապիկի մասին վատ երգեր էր երգում և վախեցել էր սովորական անպաշտպան նապաստակից։ Կարճահասակը ներողություն է խնդրում և ասում, որ էլ այդպիսի բան չի անի։ Պապիկը ներում է թոռնիկին և Հազարան Բլբուլը նրանց տուն է տանում։
Հեղինակներ
խմբագրելՌեժիսոր | Ի. Դավիդով |
Սցենարի հեղինակ | Ա. Տիմոֆեևսկի |
Բեմադրող նկարիչներ | Է. Բենյամինսոն Օ. Պավլովա |
Կոմպոզիտոր | Ա. Միշտա |
Օպերատոր | Լ. Կռուտովսկայա Վ. Սիդորով |
Հնչունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ն. Բոգոմոլովա Տ. Պոմերանցևա Յու. Մեշերյակով Ա. Պանով Մ. Պիսման |
Նկարիչներ | Վ. Մաքսիմովիչ Ս. Մարակասով Վ. Խարիտինովա |
Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
Օգնականեր | Գ. Անդրեևա Ե. Գոլոլոբովա |
Խմբագիր | Ն. Աբրամովա |
Տնօրեն | Լ. Բուտիրինա |
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի[1]
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Նատալյա Շվեց` Կարճահասակ
- Ալեքսանդր Գրավե` Կարճահասակի պապիկ
- Սվետլանա Խառլապ` Գորտ
- Տատյանա Շաբելնիկովա` Հազարան բմբուլ
Արձագանքներ
խմբագրել«ivi»-ն մուլտֆիլմին 10 բալից տվել է 6.7 բալ։ Կայքի նկարագրությունն ասում է, որ այն կարող է ուսուցանող լինել ինչպես շուտ մեծանալ ցանկացող երեխաների, այնպես էլ` մեծահասակների համար[2]։ «KinoNews»-ը մուլտֆիլմին տվել է 6 բալ 10 բալից Коротышка — зеленые штанишки —KinoNews</ref>:«Русские сказки»-ն մուլտֆիլմը 5 աստղից 5 է գնահատել[3]։ «Отзовик»-ը մուլտֆիլմը 5 աստղից 4 է գնահատել։ «Multiki-Online24»-ը մուլտֆիլմին 5 բալից տվել է 3 միավոր[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Актёры и съёмочная группа
- ↑ Коротышка — зеленые штанишки — ivi
- ↑ Коротышка — зеленые штанишки — Русские сказки
- ↑ Коротышка — зеленые штанишки Արխիվացված 2019-04-03 Wayback Machine — Multiki-Online24
Արտաքին հղումներ
խմբագրել- «Կանաչ տաբատով կարճահասակը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կանաչ տաբատով կարճահասակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում