«Կանաչ կառքը» (ռուս.՝ «Зелёная карета»), խորհրդային գունավոր ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Յան Ֆրիդ «Լենֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։

Կանաչ կառքը
ռուս.՝ Зелёная карета
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅան Ֆրիդ
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գլադկով
ԴերակատարներՆատալյա Տենյակովա
ՕպերատորԼև Սոկոլսկի
ԵրաժշտությունՎլադլեն Չիստյակով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն101 րոպե

Ֆիլմը պատմում է պետերբուրգցի դերասանուհի Վարվառա Ասենկովայի ճակատագրի մասին։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1967 թվականի սեպտեմբերի 25-ին[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 19-րդ դարի կեսերի Ալեքսանդրինսկի թատրոնի դերասանուհի Վարվառա Նիկոլաևնա Ասենկովայի ճակատագրի մասին։ Նրան հետապնդում էին թատերական բամբասանքները, հերյուրանքները և ինտրիգները։ Նրա սիրելին՝ ցարական բանակի սպան, չի կարող պաշտոնապես ամուսնանալ նրա հետ, քանի որ եթե նա ամուսնանա Վարվառայի հետ, ապա վերջինս ստիպված կլինի լքել բեմը։

Իրականում սիրելի սպայի հետ պատմությունը հորինվել է ֆիլմի հեղինակների կողմից. Վարվառա Ասենկովային ճանաչողները պնդում էին, որ նա այնքան համեստ էր, որ չուներ սիրեցյալներ[2], և բացի այդ, երիտասարդ դերասանուհին, որի կյաքն ամբողջությամբ զբաղված էր թատրոնով (նա խաղում էր տարեկան երեք հարյուր ներկայացումում)[3] ուժ և ժամանակ չուներ սիրային պատմությունների համար։

Վարվառա Ասենկովան մահացել շատ վաղ՝ իր կարիերայի ամենաակտիվ ժամանակարջանում։

Կայսերական թատերական դպրոցի աշակերտներին տեղափոխում էին կանաչ կառքերով։ Վարվարա Նիկոլաևնայի խորթ հայրը՝ նրա մոր՝ նույնպես Ալեքսանդրինսկի թատրոնի դերասանուհի Ալեքսանդրա Եգորովնա Ասենկովայի «քաղաքացիական» ամուսինը՝ պաշտոնաթող զինվորական Պավել Նիկոլաևիչ Կրենիցինը, եղել է կանաչ կառքերի սեփականատեր[4]։

Դերերում խմբագրել

  • Նատալյա Տենյակովա – Վարվառա Ասենկովա
  • Վլադիմիր Չեստնոկով – Սոսնիցկի
  • Ալեքսանդր Սուսնին – Մարտինով
  • Իգոր ԴմիտրիևՆիկոլայ Օսիպովիչ Դուր
  • Գլեբ Ֆլորինսկի – Կարատիգին
  • Ալեքսանդր Բորիսով – Գեդեոնով, կայսերական թատրոնների կառավարիչ
  • Վլադիմիր Էրենբերգ – Խրապովիցկի
  • Լիդիա Շտիկան – Ալեքսանդրա Ասենկովա
  • Իգոր Օզերով – լեյտենանտ Յուրի Գլեբով
  • Իրինա Գուբանովա – Մաշա Դոնցովա
  • Տատյանա ՊիլեցկայաՆադեժդա Սամսոնովա (նախատիպը՝ դերասանուհի Նադեժդա Սամոյլովա)
  • Ալեքսանդր Սոկոլով – Կուլիկով
  • Յուլիան Պանիչ – զրպարտիչ իշխան Վասիլի
  • Գելի Սիսոև – Տրոսնիկով
  • Վիկտոր Կոստեցկի – Պերեպելսկի (նախատիպը՝ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասով)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Գլադկով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յան Ֆրիդ
  • Գլխավոր օպերատորներ՝ Լև Սոկոլսկի, Անատոլի Նազարով
  • Զգեստների նկարիչ՝ Տատյանա Օստրոգորսկայա
  • Կոմպոզիտոր՝ Վլադլեն Չիստյակով
  • Խորհրդատուներ՝ Վ. Գլինկա, Մ. Ա. Գուկովսկի[5], Օ. Խարիտոնով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Зелёная карета»». База данных сайта «Кино-Театр.РУ». Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  2. «Асенкова Варвара Николаевна (10.04.1817 – 19.04. 1841)». Биография.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  3. Семашко Ирина. «Асенкова Варвара Николаевна — Великие любовные истории». «100 великих женщин». Сайт «LoveOrigami.info». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  4. «Асенкова Варвара Николаевна. История жизни». Биографии. История жизни великих людей. Tonnel.ru. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  5. Л. Б. Вольфцун. «Гуковский Матвей Александрович». Сотрудники РНБ — деятели науки и культуры. Биографический словарь, т. 1-4 (электронная версия). Российская национальная библиотека. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել