Տատյանա Պիլեցկայա

խորհրդային դերասանուհի

Տատյանա Լվովնա Պիլեցկայա (ռուս.՝ Татьяна Львовна Пиле́цкая, հուլիսի 2, 1928(1928-07-02), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1999)։

Տատյանա Պիլեցկայա
Ծնվել էհուլիսի 2, 1928(1928-07-02) (95 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա (1945)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և գրող
Ամուսին(ներ)Վյաչեսլավ Տիմոշին
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Պիլեցկայան ծնվել է Լենինգրադում, գերմանացի Լյուդվիգ Լվովիչ Ուրլաուբի ընտանիքում։ Եղբայրը` Վլադիմիրը, մահացել է ռազմաճակատում 1941 թվականի ամռանը։ Տատյանա Պիլեցկայայի կնքահայրը նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինն էր։ Երբ աղջիկը ինը տարեկան էր, նկարիչը նկարեց նրա դիմանկարը։ Նկարը կոչվում էր «Աղջիկը տիկնիկով» («Թաթուլայի դիմանկարը»)։ Ներկայումս այն պահվում է Տալլինում (Էստոնիա)` Կումուի արվեստի թանգարանի հավաքածուում։ Երբ ապագա դերասանուհին սովորում էր Վահանովյան ուսումնարանում, նրա ճենապակյա քանդակը Լոմոնոսովյան գործարանում պատրաստել է հայտնի քանդակագործ Ալեքսանդր Պախոմովը։ Երիտասարդ պարուհու քանդակը պահվում է Ռուսական թանգարանում[2]։

 
Պիլեցկայայի դիմանկարը, երբ նա 9 տարեկան էր, նկարիչ` Կուզմա Պետրով-Վոդկին

1941 թվականին նա տարհանվել էր Լենինգրադից, 1945 թվականին ավարտել է Լենինգրադի Ագրիպինա Վահանովայի անվան պարարվեստի ուսումնարանը, այնուհետև սովորել է Լենինգրադի Մ. Գորկու անվան Դրամատիկական Մեծ թատրոնի ստուդիայում (Օլգա Կազիկոյի արվեստանոց)[3]։

1945-1948 թվականներին եղել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնի, ինչպես նաև Լենֆիլմի կինոստուդիայի դերասանուհի, աշխատել է Ֆ. Է. Ձերժինսկու անվան բարձրագույն ծովային ինժեներական ուսումնարանում։ Երբ 17 տարեկան էր, նրա ստեղծագործական կյանքում մի անհանգստություն առաջացավ։ Դպրոցում աշխատանքը և ներկայացումների ժամերը համընկնում էին։ Դերասանուհին պատմում է. «Ես պարեցի իմ համարը և ընկերուհուս խնդրեցի, որ բեմի վրա շրջի իմ հագուստով։ Հաջորդ առավոտյան հրաման ստացա. «Ներկայացումից բացակայելու համար, ուղևորի դերակատար Տատյանա Ուրլաուբին դատի տալ»։ Ես սարսափում եմ գեղարվեստական ղեկավարի վերաբերմունքից. «Ինչպե՞ս։ Ես չեմ խախտել սահմանված կարգը։ Ինձ փոխարինել են ...»: Վենեցիանովը անդրդվելի էր։ Փորձառու մարդիկ խորհուրդ տվեցին բողոքարկել Վճռաբեկ։ Ես ներկայացրեցի բողոքը, նշանակված օրը ներկայացա ժողովրդական դատարան, նստեցի առաջին շարքում և սպասում էի իմ հերթին։ Քննարկվում էին գողության, սպանության, բռնաբարության դեպքեր։ Դատավորը չգիտես ինչու ռազմական համազգեստով մայոր էր։ Նա արագ թերթեց իմ գործը, նայեց աչքերիս մեջ և փորձում էր ժպիտը թաքցնել։ «Դուք, ինչպե՞ս եք վերաբերվում ձեր աշխատանքին»։ Ես պատմեցի ամեն ինչ այնպես, ինչպես եղել էր։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերադառնալով դատավորը իմաստալից նայեց ինձ և ասաց. «Ձեր բողոքը բավարարվել է»։ Եվ երկրորդ անգամ Աստված փրկեց ինձ»[1]։

Դերասանուհին իր մասին ասել է. «Հետագայում յուրաքանչյուր կինոնկարահանման փորձ ինձնից անհավատալի ջանքեր և նյարդեր էր պահանջում։ Եվ «Կանաչ կառք», և « Հրաժեշտ Պետերբուրգին» և «Սիլվա» ներկայացումներում անհրաժեշտ էր ապացուցել, որ ես կարող եմ ինչ-որ բան անել, ավելի լավ, քան մյուսները»։ 1956 թվականին էկրան բարձրացավ «Տարբեր ճակատագրեր» ֆիլմը, որտեղ Պիլեցկայան խաղում էր իր ամենահայտնի դերերից մեկը։

1962-1990 թվականներին Տատյանա Պիլեցկայան աշխատել է որպես դերասանուհի Լենինգրադի Լենինյան Կոմերիտմիության անվան թատրոնում (այժմ՝ «Բալթյան տուն» թատրոն)։

1990 թվականից 1995 թվականներին աշխատել է որպես դերասանուհի Սանկտ Պետերբուրգի «Հայրենասեր» դրամատիկական թատրոնում։ 1996 թվականին վերադառնում է «Բալթյան տուն» թատրոն, որտեղ շարունակում է աշխատել մինչ օրս։ Դերասանուհին խաղում է նաև Սանկտ Պետերբուրգի «Կատակերգուի ապաստան» և Անդրեյ Միրոնովի անվան թատրոններում։

2018 թվականի սեպտեմբերի 7-ին նրա հայրենի թատրոնում տեղի ունեցավ «Մա-մուր»-ի բեմադրությունը, որը հիմնված էր Ժան Սարմանի պիեսի վրա, որտեղ գլխավոր դերը խաղում էր Տատյանա Լվովնան։ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին «Բալթյան տանը» կայացավ լեգենդար դերասանուհու հոբելյանական երեկոն։

Նա համարվում է «Արծաթե թելեր» (1998), «Բյուրեղային անձրևներ» (2005), «Այո, բոլորի ճակատագրերը տարբեր են, կամ կենսագրական ուրվագծեր» (2009), «Քամուն հանդիման» գրքերի հեղինակը։

 
Դրվագ «Գրիշկա Ռասպուտին» ներկայացումից։ Տատյանա Պիլեցկայան Ալեքսանդրա Ֆեոդորավնայի դերում (Նիկոլայ 2-ին կինը), Նիկոլայ 2-ի դերում` Յուրի Օսկինի, 1992

Ընտանիք խմբագրել

  • Նախատատը եղել է հայտնի կին սպա, 1812-1815 թվականների Նապոլեոնյան պատերազմի մասնակից, պրուսական ուլանյան հեծյալ վերակա Լուիզա Կեսսենիխ-Գրաֆեմուսը (1786 - 1852)։ Նա ամուսնացել էր Գրաֆեմուս ազգանունով պրուսական սպայի հետ (մահացել է Նապոլեոնյան պատերազմի ժամանակ), որից ունեցել էր երկու երեխա։ Դեռևս նրա մահից առաջ Լուիզան, թաքցնելով իր սեռը, մտավ գեներալ Բլյուխերի բանակային կորպուս, որը մարտնչում էր ֆրանսիացիների դեմ։ Նա քաջաբար էր մարտնչում և մի քանի անգամ վիրավորվեց։ Նա կորցրեց աջ ձեռքը և ուլանյան հեծյալ վերակայի կոչումով անցավ հաշմանդամության կենսաթոշակի։ Այդ ժամանակվա թերթերը նրան անվանում էին «երկրորդ Դուրովա»։ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուց հետո Լուիզան ամուսնացավ տպագրիչ Իոհան Կեսենիխի հետ, ծննդաբերեց և մեծացրեց երեխաներ։ 1840-ական թվականներին նա դարձավ դեռևս Պյոտր Մեծի ժամանակներից հայտնի «Կարմիր պանդոկ»-ի սեփականատերը, որը գտնվում էր Պետերհոֆյան ճանապարհի տասներորդ վերստի վրա։ Հայտնի է, որ ապագա կայսրուհի Եկատերինա II-ը անքուն գիշեր է անցկացրել այդտեղ՝ իշխանության գալու նախօրեին - այդ մասին դերասանուհին պատմել է հարցազրույցի ընթացքում[4]։
  • Հորական պապը` Լյուդվիգ Ուրլաուբը, ազգությամբ գերմանացի էր։
  • Հորական տատն ազգությամբ գերմանացի էր, նրան էր պատկանում Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան փողոցում գտնվող տունը։
  • Հայրը` Լյուդվիգ Լվովիչ Ուրլաուբը, ազգությամբ գերմանացի էր, բռնադատվել էր 1937 թվականին, այնուհետև կրկին գերմանական ծագման պատճառով, աքսորվել էր Կրասնոթուրինսկ, որտեղից էլ ազատ էր արձակվել միայն 1958 թվականին։
  • Եղբայրը` Վլադիմիր Լյուդվիգովիչ Ուրլաուբը մահացել էր ռազմաճակատում 1941 թվականի ամռանը։
  • Կնքահայրը` Կուզմա Սերգեևիչ Պետրով-Վոդկինը (1878 - 1939) եղել է ռուս խորհրդային գեղանկարիչ, արվեստի տեսաբան, գրող և մանկավարժ։ Երբ Տատյանան ինը տարեկան էր, նա նկարեց նրա դիմանկարը «Աղջիկը տիկնիկով» («Տատուլայի դիմանկարը»)։
  • Առաջին ամուսինը` Կոնստանտին Պիլեցկին, նավաստի էր, 1-ին աստիճանի կապիտան։ Նրանք ամուսնացած են եղել 15 տարի։
    • Դուստրը` Նատալյա Պիլեցկայան ավարտել է համալսարանը, խոսում է օտար լեզուներով, զբաղվում է տուրիստական բիզնեսով։
      • Թոռնուհին` Էլիզաբեթ Պիլեցկայան, նկարիչ է։
  • Երկրորդ ամուսինը` Վյաչեսլավ Տիմոշինը (1929 - 2006), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ էր, Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնի մենակատար։
  • Երրորդ ամուսինը` Բորիս Ագեշինը (1940 - 2018), Ռուսաստանի վաստակավոր արտիստ էր, միմոս։ Ժամանակին նա աշխատել է Է. Պիեխայի և Ա. Բրոնևիցկու հետ «Բարեկամություն» համույթում։

Ստեղծագործություններ խմբագրել

Թատերական աշխատանքներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

 
Տատյանա Պիլեցկայան Դաշա Սևաստոպոլսկու դերում Պիրոգով ֆիլմում (1947)
  • 1946 — Բալետի մենապարուհին
  • 1947 — Պիրոգով — Դաշա Սևաստոպոլսկայա
  • 1947 — Մոխրոտը — տիկինը պարահանդեսում
  • 1951 — Բելինսկի — Նատալի Գերցեն
  • 1952 — Ռիմսկի Կորսակով — Մոմոնտովա
  • 1955 — Մայրը — Սաշենկա
  • 1955 — Իշխանուհի Մերի — Վերա
  • 1956 — Տարբեր ճակատագրեր — Տանյա Օգնևա
  • 1956 — Հարսնացու — Նադեժդա
  • 1956 — Գործ № 306 — Կորնևա Նադեժդա Նիկոլոևնա, դատաբժշկական փորձագետ
  • 1958 — Օլեկո Դունդիչ — Գալյա
  • 1958 — Ընկերոջս մասին — Կատյա
  • 1959 — Երազանքներն իրականանում են — կինը` Լիդյա / դուստրը` Աննա
  • 1961 — Գալիս եմ ձեզ մոտ — դատական բժիշկ
  • 1965 — Երրորդ երիտասարդությունը (ֆր.՝ La Nuit des adieux) — ծեր մանկավարժ
  • 1966 — Կանյուտ քարանձավի առեղծվածը — Բորոդինա Նինա Սերգերնա
  • 1967 — Կանաչ կառքը — Նադեժդա Սամսոնովա, Նադեժդա Սամսոնովայի նախատիպը
  • 1967 — Արևի ու անձրևի օրը — դերասանուհի
  • 1971 — Հրաժեշտ Պետերբուրգին — Սմինիցկայա Նատալյա Գեորգիևնա
  • 1971 — Դրամա հին կյանքից — մոխրագույն հագած կինը
  • 1972 — Վերադարձ — դրվագ
  • 1978 — Երկուսը նոր տանը — Սերյոժայի մայրը
  • 1979 — Տայգայի պատմությունը — Էլայի մայրը
  • 1979 — Ճամապարհորդություն այլ քաղաք — Կիրա` Կիրիլովի նախկին կին
  • 1980 — Եվ հավերժական պայքար ... Ալեքսանդր Բլոկի կյանքից — դրվագ
  • 1981 — Սիլվա — իւշխանուհի Վելերհեյմ, Էդվինի մայրը
  • 1982 — Հին ռիթմերով — վամպ կին, ադամանդի մաքսանենգ
  • 1983 — Բերլիոզի կյանքը (ԽՍՀՄ, Ֆրանսիա) — Հանովերի թագուհին
  • 1986 — Լերմոնտով — իշխանուհի Նեսելրոդե
  • 1991 — Առեղծված Լեոնիդի մասին — Ֆիրա Աբրամովա
  • 1993 — Երջանիկ անհաջողակը — Լյովայի տատիկը
  • 1993 — Կայսրի սիրավեպը — մայր
  • 2001 — Կոտրված լապտերի փողոց 3, «Բլոկադայի արձագանք» սերիա — Միխայլովսկայա
  • 2007 — Սաթե բարոն — Մարթա Իզոլդովնա
  • 2008 — Կամենսկայա 5, «Զոհի անուն. ոչ ոք» շարքից — Սոֆյա Լարիսոնվա Բախմետևա
  • 2009 — Պետերբուրգյան արձակուրդներ — դրվագ
  • 2009 — Ծաղկազարդ — Պավլա Կիրիլովա Գոլովինա
  • 2011 — Փախստականները — Օլգա Յուրևնա
  • 2011 — Ես հավատում եմ նրան — Նատալյա Պետրովնա Տարասովա
  • 2013 — Դեղ վախի դեմ — Զինաիդա Առնոլդովա
  • 2013 — Հետաքննության գաղտնիքները-13 — Անգելինա Ստեպանովնա

Հնչյունավորում խմբագրել

  • Երգի ընկերը | Laulu sõber (Տալինֆիլմ, 1961) - Այմե
  • Շնորհակալություն գարնան համար / Kārkli pelēkie zied (Riga Film Studio, 1961)
  • Վաղենակի ծաղիկներ (1998) - Լյուբով Մալինովսկայայի դերը

Երկեր խմբագրել

  1. Пилецкая Т. Л. Серебряные нити. — СПб: Спец. Лит., 1998. — 159 с. — 3 000 экз. — ISBN 5-87685-117-5[5][6] ISBN 978-5-87685-117-8
  2. Пилецкая Т. Л. Хрустальные дожди. — СПб: Балт. сезоны, 2005. — 222 с. — ISBN 5-902675-14-6
  3. Пилецкая Т. Л. Да, у всех судьбы разные или биографические эскизы. — СПб: СПИКС, 2009. — 235 с. — ISBN 5-7288-0190-0

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ խմբագրել

  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (4 օգոստոսի, 1977) - խորհրդային թատերական արվեստի բնագավառում վաստակի համար[7]
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1999 թվականի նոյեմբերի 22) - արվեստի բնագավառում մեծ վաստակի համար[8]
  • Պատվո նշան շքանշան (21 մայիսի, 2007) - մշակույթի և արվեստի բնագավառում վաստակի և երկարամյա արդյունավետ գործունեություն համար[9]
  • «Գրականություն և կինո» XVI Ռուսական կինոփառատոնում (Գատչինա, 2010 թվականի ապրիլ) շնորհվել է հատուկ մրցանակ
  • «Սանկտ Պետերբուրգի հանդեպ վաստակի համար» կրծքանշան (2013) 85-ամյակի կապակցությամբ
  • Սանկտ Պետերբուրգի «Ոսկե լուսատու» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր «Ստեղծագործական երկարակեցության համար» անվանակարգում (2013)
  • Բարեկամության շքանշան (12 հունիսի, 2017) - հայրենի մշակույթի և արվեստի, լրատվամիջոցների զարգացման գործում մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեություն համար[10]
  • «Պետերբուրգ և Պետերբուրգցիներ» մրցանակ «Տարվա կին» անվանակարգում (2018)
  • Ազգային թատերական մրցանակ «Ոսկե դիմակ» (2020)` պատվի և արժանապատվության համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Российские и советские актёры
  2. Татьяна Пилецкая
  3. «Татьяна Львовна Пилецкая». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
  4. Актриса Татьяна Пилецкая: «Моя прапрапрабабушка дослужилась до чина вахмистра»
  5. Серебряные нити: литературные эскизы - Tat'iana Piletskaia, Татьяна Пилецкая - Google Книги
  6. Книга Серебряные нити — купить книжку серебряные нити от Татьяна Пилецкая в книжном интернет магазине OZON.ru с доставкой по выгодной цене
  7. Указ Президиума Верховного Совета РСФСР от 14 августа 1977 года «О присвоении почётного звания заслуженной артистки РСФСР Пилецкой Т. Л.»
  8. Указ Президента Российской Федерации от 22 ноября 1999 года № 1557 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. Указ Президента Российской Федерации от 21 мая 2007 № 648 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Указ Президента Российской Федерации от 12 июня 2017 года № 266 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ խմբագրել