Կանայք դեղագործության մեջ

Կանայք զբաղվել են դեղագործությամբ, սակայն ինչպես մյուս աշխատանքներում, այստեղ նույնպես նրանք ենթարկվել են սահմանափակումների[1]։ Օրինակ, միայն 1964 թվականին ընդունվեց Քաղաքացիական իրավունքների ամերիկյան ակտը, որն արգելում էր կանանց նկատմամբ խտրականությունը՝ միայն սեռով պայմանավորված աշխատանքի չընդունելը (ներառյալ դեղագործի մասնագիտությունը)[2][3]։ Նույնիսկ այսօր ոչ բոլոր երկրներն են ապահովում կանանց համար աշխատանքի հավասար հնարավորություններ[4]։

Կանայք միջնադարյան դեղագործության մեջ

խմբագրել

Ապոթեկարն այն բուժաշխատողն է, որը դեղամիջոցներ է տրամադրում բժիշկներին, վիրաբույժներին և հիվանդներին։ Այժմ այդ գործը ստանձնել է ժամանակակից դեղագործը։ Միջնադարում դեղագործները համալսարաններում չեն սովորել, ինչպես բժիշկները։ Նրանք հիմնականում վերապատրաստվել են գիլդիաներում և աշկերտություններում։ Դեղագործությամբ սովորաբար ընտանիքով են զբաղվել, և ընտանիքի կին անդամներն աշխատել են իրենց ամուսինների կողքին՝ խանութներում՝ սովորելով այդ մասնագիտությունը։ Կանանց այդ ժամանակ դեռևս չէր թույլատրվում կրթություն ստանալ համալսարաններում, ուստի սա նրանց համար բժշկական գիտելիքների և բժշկության մեջ վերապատրաստվելու հնարավորություն էր։ Նախկինում կանայք էին զբաղվում այլ կանանց առողջության հարցերով, որոնք հարմար չէին համարվում տղամարդկանց համար, ինչպես օրինակ մանկաբարձությունը։ Թեև բժիշկները բժշկական խորհուրդներ էին տալիս, նրանք դեղորայք չէին պատրաստում, ուստի սովորաբար իրենց հիվանդներին ուղարկում էին դեղագործների մոտ, որոնք նաև որոշակի բժշկական խորհուրդներ էին տալիս։

Կանայք ժամանակակից դեղագործության մեջ

խմբագրել

Կանանց դեղագործների ազգային ասոցիացիան հիմնադրվել է Լոնդոնում 1905 թվականի հունիսի 15-ին Մարգարետ Էլիզաբեթ Բյուքենանի և Իզաբելլա Սքիներ Քլարքի քննարկումներից հետո։ Սկզբնական հանդիպումները տեղի են ունեցել Քլարքի տանը։ Անդամ կարող էին դառնալ նրանք, ովքեր անցել էին հիմնական քննությունները, այդպիսով՝ 50 կանայք անմիջապես միացան։ Մինչեւ 1912 թվականը Բյուքենենը պնդում էր, որ գործնականում բոլոր կանայք, ովքեր զբաղվում են դեղագործությամբ, ասոցիացիայի անդամներ են[5]։

Նշանավոր դեղագործ կանայք

խմբագրել
  • Աննա Դանացի (1532–1585), ոչ պրոֆեսիոնալ դեղագործ, այժմ համարվում է առաջին կին դեղագործուհին Գերմանիայում[6]։
  • Կատերինա Վիտալե (1566–1619), Մալթայի առաջին կին դեղագործը և քիմիկոսը, ինչպես նաև Knights Hospitaller-ի առաջին կին դեղագործը[7]։
  • Մարիա Դաուերեր (1624-1688) առաջին շվեդ կին դեղագործ, (առաջին պաշտոնապես վերապատրաստված կին դեղագործը Մարթա Լեթն էր)[8]։
  • Էլիզաբեթ Գուկինգ Գրինլիֆ (1681–1762)[9], առաջին կին դեղագործը Տասներեք գաղութներում։ Նա համարվում է ԱՄՆ-ի առաջին կին դեղագործը[10]։
  • Սյուզան Հայհերսթ (1820–1909), ԱՄՆ-ում դեղագործի որակավորում ստացած առաջին կինը Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջից[11][12][13]։
  • Մարի Կորիննա Պուտնամ Ջակոբի (1842–1906), 1863 թվականին ավարտել է Նյու Յորքի դեղագործական քոլեջը, դարձել առաջին կինը, որն ավարտել է Միացյալ Նահանգների դեղագործական դպրոցը[14][15]։
  • Իզաբելլա Սքիներ Քլարկ (1842–1926) և Ռոուզ Կումբս Մինշուլ (1845–1905), առաջին երկու կանայք, որոնք ընտրվել են Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերության լիիրավ անդամներ 1879 թվականին[16]։
  • Մարգարետ Էլիզաբեթ Բյուքենան (1865–1940), առաջին կինը, որն ընտրվել է Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերության խորհրդի անդամ 1918 թվականին՝ ծառայելով մինչև 1926 թ.[17][18]:
  • Կորա Դոու (1868–1915), դեղագործ Սինցինատիում, Օհայո, իր ժամանակի առաջատար կին դեղագործուհին, իր անունով բացել է տասնմեկ դեղագործական խանութ[19][20][21]։
  • Ֆանի Դիքո, առաջին կին դեղագործը Միացյալ Թագավորությունում (1870 թ.)[22]:
  • Ջուլիա Փերլ Հյուզ (1873–1950), առաջին աֆրոամերիկացի կին դեղագործը, որն ունեցել է իր սեփական դեղատունը[23]։
  • Ջին Իրվայն (1877–1962), Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերության առաջին կին նախագահը 1947-1948 թթ.[24][25][26][27]:
  • Շարլոտ Ջեյքոբս, Նիդեռլանդների առաջին կին դեղագործը(1879 թ.):
  • Քերոլայն Քոփ, առաջին կին դեղագործը Ավստրալիայում (1880 թ.)[28][29]:
  • Շարլոտ Շոու և Նիլսին Շուսեն,Դանիայի առաջին կին դեղագործները (1896 թ.)[30]:
  • Աննա Լուիզ Ջեյմս (1886–1977), առաջին աֆրոամերիկացի կին դեղագործը Կոնեկտիկուտում[31][32]։
  • Էլլա Պ. Ստյուարտ (1893–1987), առաջին աֆրոամերիկացի կին դեղագործներից մեկը Միացյալ Նահանգներում[33][34]։
  • Քրիստինա Ջեսոպ Ուիլսոն, առաջին կին դեղագործը, որը որակավորում է ստացել Իռլանդիայի հարավում 1900 թվականին[35]։
  • Քամրան Ազիզ (1922-2017) և Այշե Դանա, Հյուսիսային Կիպրոսի առաջին կին դեղագործները (1944թ.)[36]:
  • Մարի Մունսոն Ռունգ (1928–2014), Ամերիկայի դեղագործների ասոցիացիայի (APhA) առաջին կին և առաջին աֆրոամերիկացի ընտրված նախագահը (1979 թ.)[37][38][39]:
  • Ռեմեդիոս Մ. «Ռեմի» Գաբրիել, առաջին կին լիցենզավորված դեղագործը Գուամում (1953 թ.)[40]:
  • Ջուլի Զինիհիտ, Սողոմոնյան կղզիներից առաջին կինը, որը 2010 թվականին աշխատել է որպես գլխավոր դեղագործ Ազգային ուղեգրային հիվանդանոցում[41]։
  • Անջելիտա Բոշ, առաջին կին դեղագործը Պուերտո Ռիկոյում[42]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. USA (2009). «The global pharmacy workforce: a systematic review of the literature». Human Resources for Health. Ncbi.nlm.nih.gov. 7: 48. doi:10.1186/1478-4491-7-48. PMC 2706790. PMID 19545377.
  2. Wright, Susan (2005), The Civil Rights Act of 1964: Landmark Antidiscrimination Legislation, The Rosen Publishing Group, 978-1-4042-0455-3
  3. "Transcript of Civil Rights Act (1964)". Retrieved July 28, 2012.
  4. See generally, "Women's Human Rights", 1998, Human Rights Watch (available online).
  5. Rayner-Canham, Marlene; Rayner-Canham, Geoffrey (2008). Chemistry Was Their Life: Pioneering British Women Chemists, 1880–1949. Imperial College Press. էջ 398. ISBN 978-1-86094-987-6.
  6. Naumann, Rolf (1953). «Anna, Kurfürstin von Sachsen». Neue Deutsche Biographie. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «'Sex In the City' tour: The knights and their ladies of the night». The Malta Independent. 2007 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. Levertin Alfred, Schimmelpfennig Carl Fredrik Vilhelm, Ahlberg Karl, red (1910-1918). Sveriges apotekarhistoria från konung Gustaf I:s till närvarande tid. Bd 1, Stockholms stad, Stockholms län, Uppsala län, Södermanlands län, Östergötlands län, Jönköpings län, Kronobergs län. Stockholm: Ernst Westerbergs boktr.
  9. Oakes, Rensselaer Allston (1905). Genealogical and Family History of the County of Jefferson, New York. Higginson Book Company. էջ 241. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. Henderson, Metta Lou; Worthen, Dennis B. (2002 թ․ մարտի 8). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջ 2. ISBN 978-0-7890-1092-6. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «Susan Hayhurst». American Journal of Pharmacy. Philadelphia College of Pharmacy and Science. 83: 32–39. 1911. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին – via Google Books.
  12. «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889». ExplorePAhistory.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. Henderson, Metta Lou; Worthen, Dennis B. (2002 թ․ մարտի 8). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջ 10. ISBN 978-0-7890-1092-6. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին – via Google Books.
  14. Anyssa Garza (2018 թ․ մայիսի 10). «Happy Mother's Day to Women Pioneers in Pharmacy». Digital Pharmacist. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. «Jacobi, Mary Putnam, 1842–1906. Papers of Mary Putnam Jacobi, 1851–1974: A Finding Aid». oasis.lib.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  16. The Pharmaceutical Journal11 APR 2019. «Seven women pharmacists entered into the Oxford Dictionary of National Biography | News». Pharmaceutical Journal. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. The Pharmaceutical Journal11 APR 2019. «Seven women pharmacists entered into the Oxford Dictionary of National Biography | News». Pharmaceutical Journal. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. Rayner-Canham, Marlene; Rayner-Canham, Geoffrey (2008). Chemistry Was Their Life: Pioneering British Women Chemists, 1880–1949. Imperial College Press. էջ 402. ISBN 978-1-86094-987-6.
  19. Fox, Irving P. (1915). «The Spatula - Google Books». Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  20. Henderson, ML; Worthen, DB (2004). «Cora Dow (1868–1915) - pharmacist, entrepreneur, philanthropist». Pharm Hist. 46 (3): 91–105. PMID 15712452.
  21. «Cincinnati News, Sports and Things to Do | Cincinnati Enquirer». The Enquirer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. «Looking back at 175 years of the Royal Pharmaceutical Society». 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  23. «USF Health News African American History Month: Seeing the past in today's health professions - USF Health News». Hscweb3.hsc.usf.edu. 2016 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  24. «Woman's Distinction». The Glasgow Herald. 1947 թ․ հունիսի 5. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  25. Stevens, Catherine M. C. Haines with Helen M. (2001). International women in science : a biographical dictionary to 1950. Santa Barbara, Calif. [u.a.]: ABC-CLIO. էջ 144. ISBN 978-1-57607-090-1.
  26. «Jean Kennedy Irvine». rpharms.com. Royal Pharmaceutical Society. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  27. «Irvine, Jean Kennedy (c. 1877–1962)». www.encyclopedia.com.
  28. «Women in pharmacy: Key dates in history | AJP». ajp.com.au (ավստրալիական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  29. Chemist and Druggist: The Newsweekly for Pharmacy (անգլերեն). Benn Brothers. 1894.
  30. Inger Dübeck: Kvinders retlige stilling. I Den Store Danske. Hentet 7. october 2015
  31. «Anna Louise James». Cypresscemeteryosct.org. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  32. Elizabeth J. Normen (2014 թ․ հունվարի 27). African American Connecticut Explored. Wesleyan University Press. էջեր 253–. ISBN 978-0-8195-7400-8.
  33. Royster, Jacqueline Jones (2003). "Ella Nora Phillips Myers Stewart." Profiles of Ohio Women, 1803 –2003. Athens, Ohio: Ohio University Press. 978-0-8214-1508-5. p. 97.
  34. "Ella Stewart." Contemporary Black Biography. Vol. 39. Detroit: Gale, 2003. Accessed via Biography in Context database, 2016-07-02. Available online via Encyclopedia.com.
  35. «A trip back in time for commemoration». 2012 թ․ ապրիլի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  36. «KUZEY KIBRIS TÜRK CUMHURİYETİ NDE ECZACILIK VE ECZACI PROFİLİ - PDF Ücretsiz indirin». docplayer.biz.tr. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  37. Metta Lou Henderson; Dennis B Worthen (2002 թ․ մարտի 8). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջեր 120–. ISBN 978-0-7890-1092-6.
  38. admin (2014 թ․ հունվարի 8). «Mary Munson Runge 1928 ~ 2014». Kappa Epsilon. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  39. «Little Known Black History Fact: Mary Munson Runge». Black America Web. Interactive One, LLC. 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  40. «Obituary». Marianas Business Journal (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ մայիսի 23. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  41. «Just the Right Medicine - Solomon Times Online». SolomonTimes.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  42. «Adjuntas» (իսպաներեն). 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.