Կանադա-ՆԱՏՕ հարաբերություններ

Կանադա-ՆԱՏՕ հարաբերություններ (անգլ.՝ Canada-NATO relations), Կանադայի ներքաղաքական հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)-ի ռազմաքաղաքական կազմակերպության հետ[1]։ Կանադան 1949 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ է։ Շարքային անդամ լինելուց բացի, Կանադան նաև ռազմաքաղաքական այս կազմակերպության համահիմնադիր է՝ առաջին պետություններից մեկը, որ միացել է կազմակերպությանը[2]։ Հյուսիսատլանտյան դաշինքի ստեղծման առաջին տարիներին կանադացի պաշտոնյաները՝ Հում Ուրոնգը և Լեսթեր Բ․ Պիրսոնը, ինչպես նաև վարչապետ Լուի Սեն-Լորանը։

Կանադա-ՆԱՏՕ հարաբերություններ
Կանադա և ՆԱՏՕ

Կանադա

ՆԱՏՕ

Քաղաքական ոլորտի այս գործիչները ՆԱՏՕ-ի օգտին աշխատում էին ոչ միայն այն պատճառով, որ ձգտում էին խարխլել օրեցօր հզորացող Խորհրդային Միության դիրքերը, այլև նպատակ ունեին նաև մերձենալ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և այլ եվրոպական պետությունների (Ֆրանսիա, իսկ հետագայում նաև Արևմտյան Գերմանիա) հետ։ Քաղաքական այս ձգտումները երկրի անկախության առաջին իսկ տարիներից եղել են Կանադայի արտաքին քաղաքականության գերակա նպատակը։ Կանադայի համար հատկապես ձեռնտու էր Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության երկրորդ հոդվածը, որ նախատեսում է «ազատ» քաղաքական համակարգի պահպանություն և տնտեսական համագործակցության խթանում՝ դիվանագիտական և ռազմական ոլորտի հարցերից դուրս։ Այնուամենայնիվ, նպատակային առումով Հյուսիսատլանտյան դաշինքը քաղաքական և տնտեսական հարցերի չի անդրադառնում, քանի որ Եվրոպայում նման գործունեությամբ է զբաղվում Եվրոպական Միությունը, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի կազմակերպությունը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marco Rimanelli (2009 թ․ սեպտեմբերի 30). The A to Z of NATO and Other International Security Organizations. Scarecrow Press. էջեր 144–. ISBN 978-0-8108-6899-1. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. NATO: When Canada Really Mattered Արխիվացված 2017-08-31 Wayback Machine by Norman Hillmer in The Canadian Encyclopedia
  3. Rand Dyck (March 2011). Canadian Politics. Cengage Learning. էջեր 108–. ISBN 978-0-17-650343-7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 22-ին.