Կանադայի մարզեր ու տարածքներ

Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Երկրի աշխարհագրությունը բաժանվում է վարչական բաժանումների՝ տասը մարզեր և երեք տերիտորիաներ։ 1867 թվականին, երբ ձևավորվեց Կանադան, Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի երեք մարզեր ՝ Նյու Բրանսուիկը, Նոր Շոտլանդիան, Կանադայի մարզը միավորվեցին և ձևավորվեց ֆեդերատիվ գաղութ, որն ի վերջո, հաջորդ դարում դարձավ ինքնիշխան պետություն։ Իր ողջ պատմության ընթացքում Կանադայի միջազգային սահմանները մի քանի անգամ փոխվել են, և երկիրը չորս օրիգինալ մարզերից աճել և հասել է ներկայիս տասը մարզերի և երեք տերիտորիաների։

Մարզեր խմբագրել

  • Ալբերտա (անգլ.՝ Alberta), մայրաքաղաքը՝ Էդմոնտոն[1]։ Բնակչությունը՝ 3 873 745 մարդ (2012 թվականի դրությամբ)[2]։ Մակերեսը՝ 661 848 կմ²։
  • Բրիտանական Կոլումբիա (անգլ.՝ British Columbia), տարածքը՝ 948, 7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Վիկտորիա[3]։
  • Մանիտոբա (անգլ.՝ Manitoba), վարչական կենտրոնը՝ Վինիպեգ, տարածքը՝ 650․1 հազ․ կմ², բնակչությունը 1 200 000 մարդ[4]։
  • Նյու Բրանսուիկ (անգլ.՝ New Brunswick), վարչական կենտրոնը՝ Ֆրեդերիկտոն, տարածքը՝ 72, 5 հազար կմ²[5]։
  • Նյուֆաունդլենդ և Լաբրադոր (անգլ.՝ Newfoundland and Labrador), վարչական կենտրոնը՝ Սենթ Ջոնս քաղաք, բնակչությունը 533, 8 հազար մարդ (2001 թ-ի տվյալներով)։
  • Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia), տարածքը՝ 54․6 հազար կմ քառակուսի, վարչական կենտրոնը՝ Հալիֆաքս։
  • Օնտարիո (անգլ.՝ Ontario), կենտրոնը՝ Տորոնտո ։ Կանադայի մայրաքաղաք Օտտավան նույնպես գտնվում է Օնտարիոյում։ Նահանգի տարածքը կազմում է 1 076 395 կմ², իսկ բնակչությունը՝ 12 160 282 (2006 թ-ի մարդահամարի տվյալներով)։
  • Էդուարդ արքայազնի կղզի, (անգլ.՝ Prince Edward Island), , վարչական կենտրոնը՝ Շարլոթթաուն, տարածությունը 5․6 հզ․ կմ² է, բնակչությունը՝ մոտ 138 000 մարդ (2004)։
  • Քվեբեկ (անգլ.՝ Quebec), վարչական կենտրոնը՝ Քվեբեկ քաղաք, բնակչությունը՝ 735000 մարդ[6], տարածքը՝ 1667441 կմ²։
  • Սասկաչևան (անգլ.՝ Saskatchewan), տարածքը՝ 651, 9 հազար կմ², վարչական կենտրոնը՝ Ռիջայնա։

Պատմություն խմբագրել

Մի քանի մարզեր նախկին բրիտանական գաղութներ էին։ Քվեբեկը ի սկզբանե եղել է Ֆրանսիայի գաղութը, մինչդեռ մյուսներն ավելացվցին, որի արդյունքում Կանադան մեծացավ։ Իր մարզերով և տարածքներով Կանադան համարվում է աշխարհում երկրորդ մեծ երկիրը։

Տարածքներ խմբագրել

  • Հյուսիսարևմտյան տարածքներ (անգլ.՝ Northwest Territories), 1967 թվականից տարածքի կենտրոնը Յելոունաուֆ քաղաքն է։ Տարածքի մակերեսը կազմում է 1 346 106 կմ² (երրորդը ամբողջ Կանադայում), որի 15, 2% զբաղեցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը։ Բնակչությոնը կազմում է 42 940 մարդ (2009 թվականի մարդահամարի տվյալներով)։
  • Նունավուտ (անգլ.՝ Nunavut), տարածքի կենտրոնը Իկալուիտ քաղաքն է, Նունավուտի մակերեսը կազմում է 2 093 190 կմ² (ամենամեծն է ամբողջ Կանադայում), իսկ բնակչությունը՝ 33 220 մարդ (13-րդը ամբողջ Կանադայում)։
  • Յուկոն (անգլ.՝ Yukon), տարածք Կանադայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 31 000 մարդ, մայրաքաղաքը Ուայթհորսն, տարածքը կազմում է 482 443 կմ²։

Կանադայի վարչական բաժանման քարտեզ խմբագրել

 ՎիկտորիաՈւայթհորսԷդմոնտոնՅելլոունայֆՌեջայնաՎիննիպեգԻքալուիտՏորոնտոՕտտավաՔվեբեկՖրեդերիքթոնՇարլոթթաունՀալիֆաքսՍենթ ՋոնսՀյուսիսարևմտյան տարածքներՍասկաչևանՆյուֆաունդլենդ և ԼաբրադորՆյու ԲրանսուիկՎիկտորիաՅուկոնԲրիտանական ԿոլումբիաՈւայթհորսԱլբերտաԷդմոնտոնՌեջայնաՅելլոունայֆՆունավուտՎիննիպեգՄանիտոբաՕնտարիոԻկալուիտՕտտավաՔվեբեկՏորոնտոՔվեբեկՖրեդերիքթոնՇարլոթթաունՆոր ՇոտլանդիաՀալիֆաքսԱրքայազն Էդվարդի կղզիՍենթ Ջոնս
Կանադայի՝ հղումներով քարտեզ, որտեղ պատկերված են 10 գավառները, 3 տարածքները և դրանց կենտրոնները:


Մարզային օրինսդիր կառույցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
  2. «Estimates of population, Canada, provinces and territories, quarterly (persons)». Статистическая служба Канады. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 92.
  4. «Geography of Manitoba»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2010-08-06
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 150.
  6. Les armoiries du Québec. — Government of Quebec. Ստուգված է հունվարի 8-ին 2016

Արտաքին հղումներ խմբագրել